Գրեթե բոլոր հանրակրթական դպրոցների բուֆետներում վաճառվում են հյութեր, հացաբուլկեղեն, պիցցա, սառը թեյեր և զանազան կոնֆետներ։ Հետաքրքության համար փորձեցինք համեմատել ամենաշատը գնվող սնունդից պիցցան և բուլկին։ Պարզեցինք, որ պիցցան, որը մի քանի դպրոցի բուֆետում արժե 300 դրամ, դպրոցներին կից խանութներում 250 դրամ է, իսկ բուլկին բուֆետում արժե 100 դրամ, խանութում՝ 70։ Ստացվեց, որ որոշ ապրանքների գները դպրոցում ավելի թանկ են, քան խանութում։
Խնդրի հետ կապված զրուցեցինք «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների սնունդը պետք է մատչելի լինի։ Նրա փոխանցմամբ՝ գները սահմանում է ոչ թե դպրոցը, այլ մատակարարը։
«Գուցե ավել լավ կլինի, որ դպրոցը պայմանավորվի ոչ թե արտադրողի հետ, այլ՝ մատակարարի»,-նշեց նա։
Աշակերտները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դպրոցում սպասում են ոչ միայն մատչելի, այլև օգտակար սնունդի առկայությանը։
Էլեն Հակոբյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան

Комментариев нет:
Отправить комментарий