Որոնում

воскресенье, 11 февраля 2024 г.

Արաբկիրի Հայորդյաց Տունը նշեց Բուն Բարեկենդանը


Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 11-ին նշում է Բուն Բարեկենդանը, որը Արաբկիրի Հայորդյաց Տունը նշեց «Արալեզ» հասարակական կազմակերպության հետ միասին։ Միջոցառումը, որին ներկա էին Հայորդյաց տան ուսուցիչները, սաներն ու նրանց ծնողները, սկսվեց աղոթքով, ապա ներկայացվեց տոնի խորհուրդը, կարևորությունը։

Ընթացքում հնչեցին Բարեկենդանին վերաբերող երգեր, երեխաները սովորեցին ու խաղացին ազգային խաղեր։

Նշենք, որ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...