Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի սաներն այցելեցին ավելի քան մեկ դար գործող «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն։ Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու լրատվական գործակալության գործունեությանը, տեսնել լուսանկարների ամենահարուստ արխիվը, որի օգնությամբ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի հետ գնալ անցյալ։
Գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի փոխանցմամբ, եթե ժամանակին հայերեն լրատվական արտադրանքը թարգմանվում էր վեց օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն, այսօր արդեն ստեղծվել են կայքի վրացերեն, պարսկերեն և չինարեն բաժինները: Տնօրենը հայտնեց, որ կայքը թարմացվում է և առաջիկայում ավելի հեշտ կլինի որոնել ու գտնել ցանկալի նյութը։
Շնորհակալությո՜ւն, «Արմենպրես»-ի տնօրինությանը` ջերմ ընդունելության համար։

Комментариев нет:
Отправить комментарий