«Այս պահին ադրբեջանական ԶՈՒ-երն ինտենսիվորեն գնդակոծում են Ստեփանակերտը և Ասկերանը՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ մանկապարտեզներ։ Ստեփանակերտում օդային տագնապ է»,-մեզ հայտնեցին Արցախից։
Մինչ հեռուստատեսությամբ հայտնում էին լուրը, օդային տագնապի ձայները հասան նաև մեր գյուղ։ Մինչ բոլորը խառնաշփոթի մեջ հավաքվում էին և շտապում գնալ Երևան, ես լուռ նստած նայում էի պատուհանին, և հետևում այն հրդեհին, որ ադրբեջանական զորքերի ռմբակոծման հետևանքով էր բռնկվել։
- Ադե՛լ հավաքվիր, մենք պետք է անհապաղ լքենք Արցախը։
-Ո՛չ, ես ոչ մի տեղ չեմ գալիս, մնում եմ այստեղ, ես Լևոնին չեմ թողնի ու հեռանա։
-Ոչինչ չեմ պատրաստվում լսել, Ադելինա, 5 րոպեից մեքենայի մեջ լինես։
-Լավ, մայրիկ։
Եղբայրս հիմա կռվի դաշտում է և ես չէի ցանկանում լքել նրան։ Հայրս էլ 44-օրյա պատերազմին զոհվել էր։ Ես դեմ էի Լևոնի դիրքեր գնալուն, քանի որ նրան ևս կորցնել չէի ցանկանում, բայց ավա՜ղ, նա ինձ չլսեց և գնաց։ Իսկ հիմա թշնամին հարձակվել է Ստեփանակերտի և շրջակա գյուղերի վրա, և մեզ մնում է թողնել մեր տունը, հայրենիքը և հեռանալ այստեղից այլապես կարող ենք թշնամու հարձակման զոհը դառնալ։
Այժմ մեքենայի մեջ նստած մորս, տատիկիս և պապիկիս հետ գնում ենք Երևան։ Ամբողջ ճանապարհը լացելով եմ եկել և, հավանաբար, այդպես էլ կշարունակեմ գնալ։ Գիտակցորեն հեռանում եմ հայրենիքիցս և հոգուս խորքում վախենում, որ մի օր էլ հետ չեմ վերադառնա։
Երևան հասնելուն պես մենք ուղևորվեցինք
դեպի մորաքրոջս տուն։ Նա իր ամուսնու հետ Երևանում էր բնակվում։ Նրանք մեծ սիրով հյուրընկալեցին մեզ։
Հեռուստացույցով լուրերին հետևելիս հասկանում էի, որ Արցախում գնալով ամեն ինչ ավելի էր վատանում։ Օրեցօր շատանում էին զոհվածներն ու անհետ կորածները։ Ամեն անգամ զոհվածների անունները լսելիս ահը սրտիս հետևում էի և վախենում կարդալ այնտեղ եղբորս անունը։
Հաջորդ օրը առավոտյան արթնացա այս ձայները լսելով․
-Գայանե, Գայանե, որդուդ անունը անհետ կորածների ցանկում է,-մորս դիմելով վազելով եկավ մեր սենյակ մորաքույրս։
-Ի՞նչ չի կարող պատահել
Եվ այո, եղբորս անունը իսկապես գրված էր։
«Անհետ զոհվածների ցանկի մեջ ավելացել է նաև Մկրտչյան Լևոնը, որին վերջին անգամ տեսել են դիրքերում կռվելիս, հետո նա ուղղակի անհետացել է»։
Սա կարդաց մայրս և սկսեց սրտնեղած լացել։
Հազիվ էինք մորս հանգստացրել, երբ հեռուստացույցով լսվեցին այս խոսքերը․
«Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ»
Ես ուղղակի խոսքեր չունեի, արցունքերս անդադար հոսում էին։
Արցախը հանձնեցին, հանձնեցին իմ հայրենիքը, որտեղ զինվորները արյուն են թափել, զոհվել են այն պաշպանելու համար, իսկ այժմ այն մերը չէ և, Լևոնը նույնպես էլ մեզ հետ չէ։ Կյանքը կանգ առավ ոչ միայն իմ, այլև այն 120.000-150․000 արցախցիների համար, որոնք եկան Երևան՝ չունենալով ոչ բնակության վայր, ոչ սնունդ, ոչ գումար։
Արցախում միշտ ապրել են հայեր և կապրեն։ Թշնամին չի կարող երջանիկ կյանք կառուցել այն հողի վրա, որտեղ թափվել է հայ զինվորի արյունը և նրա մոր արցունքները։
Հիմա ամեն առավոտ ես արթնանում եմ այն հույսով, որ Արցախը կվերադարձնեն, բայց մինչ օրս այդպիսի հրաշք դեռ տեղի չի ունեցել։
Նելլի Մխիթարյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
Комментариев нет:
Отправить комментарий