Որոնում

вторник, 13 февраля 2024 г.

Արաբկիրի Հայորդյաց Տունը նշեց Տեառնընդառաջը

 Արաբկիրի Հայորդյաց Տունը  «Արալեզ» հասարակական կազմակերպության հետ միասին նշեց Տեառնընդառաջը  (Տրնդեզ)։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը։ Միջոցառումը սկսվեց աղոթքով, ապա ներկայացվեց տոնի խորհուրդը, երեխաները սովորեցին և կատարեցին Տրնդեզի երգը։ Հավելենք, որ Տեառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Տոնական արարողությունները սկսվում են տոնի նախորդ երեկոյից: Խարույկները վառում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ: 

Մարդիկ եկեղեցուց լույս են տանում՝ իրենց տան բակում խարույկներ վառելու։ 


Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...