Որոնում

воскресенье, 11 февраля 2024 г.

Ինչո՞ւ են մետրոյում նկարահանումներն արգելվում

Շատերս գիտենք, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ մետրոյում նկարահանումներն արգելված են, իսկ, թե ինչու՝ փորձեցինք պարզել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ զրույցում։

Նրա փոխանցմամբ՝ քանի որ մետրոն համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ, այդ պատճառով 1988թ.-ից ի վեր Մետրոպոլիտենում նկարահանումներ իրականացնելն արգելվում է:

«Դա բխում է ուղևորների անվտանգությունից, քանզի ուղևորները երբեմն նկարահանում են անթույլատրելի հատվածներ, այսինքն` փակուղիներ, թունելներ, գնացքից դուրս տեսարաններ, ինչը նաև մեր անվտանգությունից ելնելով է արգելվում»,-նշեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ երբեմն քաղաքացիները, ուսանողները, լրագրողները դիմում են Մետրոպոլիտենի տնօրինությանը՝ ներկայացնելով անձը հաստատող և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, նշում, թե ի՞նչ նպատակով են նկարահանումն իրականացնում։ Ֆիլմերի դեպքում ներկայացնում են սցենարական պլան: 


Սոնա Լևոնյան

Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...