Որոնում

вторник, 27 февраля 2024 г.

Ե՛վ Հայրենիքը և՛ մայրիկը թանկ են


Էլեն Հակոբյան
Արաբկիրի Հայորդաց տուն լրագրության դասարան

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Հովհաննես Շիրազ




Մայրիկ ու Հայրենիք բառերը չեմ կարող համեմատել, որովհետև երկուսն էլ հավասար են։ Մայրիկը հոգուն հարազատ մարդն է, ով քեզ կարող է օգնել ամենադժվար պահերին։ Նա ցանկացած պահի քո կողքին է։

Իսկ Հայրենիքն այն վայրն է, որտեղ դու ծնվել ես և ամբողջ կյանքիդ ընթացքում ապրել։ Եվ հիմա, ցավոք, ոմանք լքում են այս սուրբ վայրը, որը կոչվում է Հայրենիք։ Մայրիկ և Հայրենիք բառերն ունեն նույն նշանակությունը։ Եվ ի զուր չէ, որ Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և ցանկացած երկրի կարևոր քաղաքը՝ մայրաքաղաք: Ե՛վ Հայրենիքը, և՛ մայրիկը թանկ են․ նրանց կորցնելիս մարդու սիրտը լալիս է․․․։




Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...