Որոնում

суббота, 10 февраля 2024 г.

Ընկերներիս հետ այս 1 օրը կմնա ընդմիշտ իմ հիշողության մեջ


Վերջապես եկավ այս օրը: Ընկերներիս հետ պլանավորել էինք տուն վարձել և

հրաշալի օր անցկացնել միասին: Առավոտյան ժամը 11-ին տնից դուրս եկա և հասա վարձակալված սեփական և շքեղ տունը: Նարինեն, Մարին, Գայանեն և Լիլիթը նույնպես եկան: Տեղավորվեցինք և ըստ պլանավորածի պատրաստվեցինք ու ուղևորվեցինք ձիավարության: Մարին ձիավարության վարպետ էր և իրեն զգում էր ուսուցչի դերում: Որոշ ժամանակ անց վերադարձանք տուն: Էլ ինչ հավաքույթ՝  առանց պաղպաղակի: Իսկ ուտելիքի հարցը թողել էինք Լիլիթի վրա: Մեր օրը պարզապես հրաշալի էր անցնում: Արդեն երեկո էր: Հավաքվեցինք սեղանի շուրջ և ինչպես ամեն անգամ, սիրուն կտրատած մրգի ափսեի շուրջ վերհիշեցինք դպրոցական հրաշալի օրերը: Հիշեցինք, թե ինչպես էինք ձմռանը դասղեկի տարեդարձին  նրան անակնկալ արել: Տաք հուշերն  արթնանում էին նաև ջերմացնող վառարանի <<շնորհիվ>>։

Ընկերներիս հետ այս 1 օրը ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:


 Գոհարիկ Խաչատրյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...