Որոնում

среда, 7 февраля 2024 г.

Ծաղկած նռնենին

 

ՄԱՍ 1

Բարև, ես Նռնենին եմ: Մի հասարակ ծառ, ում կյանքը փոխվեց իր հավատքի շնորհիվ: Իսկ, թե ինչ հավատքի մասին է խոսքը, հիմա կպատմեմ: Ուղիղ 3 տարի առաջ ես տնկված էի մի գեղատեսիլ այգում: Շուրջս հազարավոր պտղատու ծառեր կային: Նրանցից միայն ես էի, որ ոչ մի պտուղ և բերք չէի տալիս: Այդ պատճառով տերս ինձ ուշադրություն չէր դարձնում՝ գիտեր, որ խնամի-չխնամի, ես նույն անպտուղ նռնենին եմ մնալու: Ամեն օր, առավոտից մինչև երեկո, աղոթում էի, որ պտուղ տայի և տերս օգտվեր, բայց անօգուտ: Օրեր շարունակ նայում էի շուրջս․ տերս անընդհատ գնում էր ընկուզենու մոտ և գրեթե միշտ այդ ծառից օգտվում: Իսկ իմ ուղղությամբ նույնիսկ չէր էլ նայում: Ես միևնույն է, չէի հանձնվում և պայքարում էի․ ամեն առավոտ աղոթելուց հետո արմատներս լավ ձգում էի, որ գոնե մի ծիլ տայի: Այդպես մի քանի անգամ կրկնում էի: Իսկ մի օր արթնացա և տեսա, որ ճյուղիս արդեն մեկ բողբոջ կա: Ուրախությանս չափ չկար՝ երկար դադարից հետո վերջապես ծաղկել էի:

ՄԱՍ 2

Անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է տերս ինձ մոտ գալու ու, թե ե՞րբ է տեսնելու, որ արդեն մի բողբոջ ունեմ: Երեկո էր: Սովորության համաձայն տերս ամեն երեկո շրջում էր իր այգում, որ տեսնի, թե որ ծառն ինչ պտուղ է տվել, կամ ծաղկե՞լ է արդյոք:Անցավ պտղատու ծառերի մոտով և բոլոր ծառերից գոհ էր: Հերթը հասավ ինձ: Ես զգաստացա: Նա մոտեցավ ինձ, և նրա աչքերը լայն բացվեցին: Զարմացած կանգնած մրթմրթում էր քթի տակ․

-Այս նռնենին․․․ախր ես նրան ընդհանրապես չէի խնամում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կարողացավ մեկ բողբոջ ունենալ: Լավ, գուցե պատահականության արդյունքում: Ավելի լավ է՝ մյուս ծառերին մոտենամ, նրանք երևի արդեն լավ բերք են տվել: Ես ապշել էի տիրոջս արձանգաքից: Նա ինչպե՞ս կարող էր այդքան անտարբեր լինել: Լավ, ոչինչ: Երևի նրա մոտ արդեն տպավորվել է, որ ես անպտուղ եմ ու արդեն անհավատալի էր, որ ճյուղիս մեկ բողբոջ կա: Անցան օրեր: Գնալով շատանում էին ճյուղերիս բողբոջները: Ամեն երեկո սպասում էի, թե ե՞րբ է տերս ի վերջո արձագանքելու: Սակայն այդ օրն այդպես էլ չէր գալիս, որովհետև նա շատ զբաղված էր և բացի այգին ջրելն ու պտղատու ծառեր աճեցնելը՝ նաև աշխատում էր: Ես դեռ համբերում էի: Ահա և վերջ, իմ բողբոջներն արդեն բավականին շատ էին, և ես սպասում էի, թե ե՞րբ եմ ունենալու իմ առաջին նուռը:

ՄԱՍ 3

Հուլիսի 21 –ն էր: Երկու շաբաթ սպասում էի, թե ե՞րբ եմ ճյուղիս տեսնելու առաջին նուռը: Արդեն հույսս կորցրել էի, բայց մի գեղեցիկ առավոտ տեսա իմ առաջին նուռը: Շատ էի ուրախացել: Մտածում էի՝ վերջ: Երկար դադարից հետո արդեն ես էլ մնացած ծառերի նման պտուղ կտամ: Իմ ճյուղերի նռները բավականին շատ էին: Օգոստոսի 5-ին, երբ տերս իր գործերն ավարտել էր, որոշեց շրջել  այգում, և, երբ հերթը հասավ ինձ՝ հիացած ասաց․ 

-Ոչ, սա արդեն շփոթմունք չէ: Նռնենին արդեն իմ այգում ամենապտղատու ծառերից մեկն է։ Այդ խոսքերից հետո ուրախությունս ու արտասուքներս խառնվել էին իրար: Ես արդեն երջանիկ էի, որ հասա նպատակիս: Բայց դա ինչի՞ց եղավ․ նրանից, որ նպատակասլա՞ց էի, թե՞ նրանից, որ աղոթում էի: Դա ինձ մոտ հարց էր տարիներ առաջ, իսկ հիմա հասկանում եմ, թե ինչի շնորհիվ դարձա այգու բերքատու ծառերից մեկը: Ես չգոռոզացա, որ պտղատու էի, այլ ուղղակի ընդունեցի, որ հասարակ նռնենին եմ, ում կյանքը փոխվեց իր հավատքի շնորհիվ:

Գոհարիկ Խաչատրյան

Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...