Որոնում
суббота, 29 июня 2024 г.
Իմ երազած ընտանիքը
Ես Մարիան եմ, 10 տարեկան։ Երբ 5 տարեկան էի` ծնողներս բաժանվեցին, իսկ ես մնացի մայրիկիս մոտ։ Այդ դեպքից հետո մայրս սկսեց թմրանյութ և ալկոհոլ օգտագործել, ինչի պատճառով էլ 2 տարի անց հրաժեշտ տվեց կյանքին։ Ինձ պահեցին տատիկս ու պապիկս։ Այսքան փոքր աղջիկ լինելով շատ բան եմ տեսել ու շատ բան եմ հասկանում։ Ես չունեմ հարազատներ, բարեկամներ, ընկերներ, այլ ունեմ միայն մեկ տատիկ և մեկ պապիկ։ Նրանք իմ կյանքի ամենահարազատ մարդիկ են, ու ես չեմ ուզում որպեսզի նրանց էլ կորցնեմ։ Մենք ապրում ենք շատ ծանր սոցիալական պայմաններում։ Պապիկս օր ու գիշեր աշխատում է, որպեսզի օրվա հացի կարիք չունենանք։ Ամռանը, գրեթե ամեն առավոտ, դուրս եմ գալիս բակ, նստում մի քարի ու հիանում բնության հրաշքով։ Այսօր արևածագին ես դուրս եկա բակ`ձեռքիս թուղթ ու մատիտ։ Ես գնացի, նստեցի էլի այդ նույն քարին և սկսեցի իմ կարողության չափով թերթի վրա պատկերել իմ երազած ընտանիքը։ Թղթին պատկերեցի հորս, մորս ու իրենց մեջտեղում՝ ինձ, որտեղ երջանիկ ու անհոգ ապրում էինք։ Երբ նկարեցի վերջացրեցի` որոշեցի այն դնել ապահով տեղ, որպեսզի թուղթը չպատառոտվի։ 20 տարի անց Դե ինչ, ինձ արդեն ճանաչում եք։ Ես 30_ամյա Մարիան եմ։ 7 տարի առաջ՝ 23 տարեկան հասակում, հարսանիքից օրեր առաջ միաժամանակ կորցրեցի տատիկիս ու պապիկիս։ Ճիշտ է՝ այդ լուրը իմանալուց հետո իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ, սակայն ես չհուսահատվեցի, որովհետև փոքր տարիքում շատ դժվար օրեր եմ ունեցել։ Ես մինչև հիմա պահում եմ այն թերթը, որի մեջ 20 տարի առաջ պատկերել էի իմ երազած ընտանիքը, ու հիմա այնտեղ պատկերված են նաև իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից երկուսը՝ տատիկս ու պապիկս։ Ես հիմա ունեմ իմ սեփական գեղեցկության սրահը, շատ լավ ամուսին, ով նույնպես ունի իր սեփական բիզնեսը, ունեմ շատ լավ երեխաներ, որոնց ես աշխարհի չափ սիրում եմ, սակայն այս ամենից վեր՝ իմ հոգում ու սրտում են իմ կյանքի ամենաթանկ մարդիկ՝ ծնողներս, տատիկս ու պապիկս։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Հաղորդագրություն
Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման
Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...

Комментариев нет:
Отправить комментарий