Որոնում

пятница, 7 июня 2024 г.

Իմ Արարատը

 



Արփինե Հարությունյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Երկար ժամանակ մտածում էի այլ երկրներ գնալու և աշխարհն ավելի մոտիկից ճանաչելու մասին: Հիշում եմ, թե ինչպես էի փոքր ժամանակ մանկապարտեզում անդադար նկարում Արարատն՝ իր ճերմակ գագաթով, որն անդադար ամպերի հետ զրույցի է բռնվում:

Վրան հայկական դրոշ և նկարն արդեն պատրաստ է: 

Դաստիարակս անդադար ասում էր.

-Դու ուրիշ բան նկարել չգիտե՞ս:

Իսկ ես պատասխանում էի.

-Բոլորը նկարում են այն, ինչ ուզում են, ես էլ ուզում եմ նկարել Արարատը:

Եվ նա լռում էր, սակայն ամեն անգամ կրկնում էր այդ անմիտ նախադասությունը՝ ակնկալելով մեկ այլ պատասխան, բայց ես նույնն էի պնդում:

Վերջացան ուրախ օրերը: Եկավ սեպտեմբերի 1-ը՝ շատ երեխաների համար տարվա չսպասված ամիսը, որն իր հետ բերում է միմիայն տանջանք: Իսկ մայիս ամիսն այդ տանջանքը մեղմացնում է՝ նախապատրաստելով մեզ  ամառային արձակուրդին: 10-րդ կամ շատերը 12-րդ դասարանում վայելում են կարճաժամկետ հանգիստը, որից հետո գալիս է երկար տարիների անավարտ աշխատանք՝ ավագ դպրոց, զանազան քննություններ, համալսարան, աշխատանք և ծնող դառնալու ժամանակը:

Ես դեռ այդ ամենի միջով չեմ անցել, բայց արդեն դպրոցն ավարտել եմ և այս կարճաժամկետ հանգստի ժամանակ ուզում եմ երազանքս իրականացնել և մեկնել գուցե Հունաստան կամ Եգիպտո՞ս: Այսպես որ շարունակվի՝ ես չեմ հասցնի որևէ տեղ գնալ։ Լավ, կգնամ Փարիզ: Միացնելով հեռախոսս՝ տեսա մի քանի նկար, որոնք ուղարկվել էին դաստիարակիս կողմից։ Նկարներում  Արարատն էր: 

Ես չցանկացա ժամանակ կորցնել և դեպի Փարիզ ուղևորության տոմս գնեցի։ Չվերթը 01:05-ին էր: Ես արագ սկսեցի ճամպրուկս դասավորել: 01:03 արդեն օդանավակայանում էի և մինչ ինքնաթիռի գալը հույս ունեի, որ շատ չեմ կարոտի Հայաստանը, առավել ևս Արարատը, քանի որ շուտ էի վերադառնալու։

Ես հարմար տեղավորվեցի ինքնաթիռում և այն շարժվեց: Երբ հասանք Փարիզ՝ ես քնած էի և էլի կքնեի, եթե չլիներ այն ձայնը, որը հրահանգ էր այն մասին, որ մենք հասել ենք:

1 օր, 2 օր, 1 շաբաթ, 3 ամիս․․․․Ժամանակն այնքան արագ անցավ, որ արդեն ուզում էի վերադառնալ Հայաստան, տեսնել իմ Արարատը, որից ես երկար ժամանակ երես էի թեքել: Հիմա նրան շատ եմ կարոտել, հույս ունեմ՝ նա էլ ինձ: Սակայն դեպի Հայաստան չվերթը 8 օրից էր: Ի՞նչ անեի: Ստիպված էի սպասել: Հայրենինիքս ինձ էր սպասում, որն ինձ մանուկ ժամանակ հիացնում էր իր ամեն մի անկյունով, իսկ ես հիմա լքել եմ նրան, բայց, երբ վերադառնամ՝ կարծում եմ կների ինձ…:

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...