Որոնում

вторник, 18 июня 2024 г.

Կյանքում չպետք է հուսահատվել


Անի Գրիգորյան                           
   ԱՀՏ Լրագրութկան դասարան       

  Բարև, ես Արսենն եմ, 15 տարեկան։ Ինչպես բոլոր մարդիկ` ես էլ ունեմ շատ երազանքներ։ Սակայն իմ կյանքն այնպես է դասավորվել, որ իմ ծնվելու հաջորդ օրը  տատիկս մահացել է։ Ես միշտ փորձել եմ պատկերացնել, թե ի՞նչ տեսք ուներ իմ տատիկը, ինչպե՞ս էր նա ժպտում ու տխրում, սակայն չեմ կարողացել։ Ես կյանքում շատ դժվարությունների եմ հանդիպել, դրանցից մեկն այն է, որ 10 տարեկան հասակում կորցրեցի նաև իմ հարազատ մարդկանցից մեկին՝ հորս։ Միշտ սիրով եմ հիշում նրա հետ անցկացրած բոլոր լավ ժամանակները։ Ես ունեմ շատ լավ, բարի ու ազնիվ ընկերներ, որոնց կողքին ինձ շատ երջանիկ ու ապահով եմ զգում։ Սակայն այս ամենի հետևում մայրս է կանգնած, ով հորս մահվանից հետո ինձ տարավ ֆուտբոլի, որտեղ ձեռք բերեցի իմ լավագույն ընկերներին։ Ընկերներիցս մեկը` Արմանը, ջութակահար է, ու ես հրավիրված էի նրա առաջին մենահամերգին։ Ահա, եկավ այդ օրը։ Ես շտապեցի զանգել իմ ընկերներին, բոլորով մի տեղ հավաքվեցինք, որտեղից շարժվեցինք արդեն համերգասրահ։ Համերգից ուշանալ չի կարելի, այդ իսկ պատճառով մենք շտապում էինք, որովհետև մնացել էր ընդամենը կես ժամ։ Մենք տեղ հասանք 20 րոպեում։ Համերգին մնացել էր 10 րոպե. ներս անցանք, տեղավորվեցինք և սկսեցինք զրուցել մինչև համերգը կսկսվեր։ Համերգն արդեն սկսվել է։ Հանգիստ ու դանդաղ երաժշտություն է ջութակի ելևէջների ներքո։ Սակայն 5 րոպե լսելուց հետո սկսեցի մտովի տեղափոխվել հորս հետ անցկացրած ժամանակները և սկսեցի լաց լինել։ Ընկերներս հարցրեցին, թե ինչի՞ համար եմ լացում, սակայն անպատասխան թողնելով հարցը`շարունակեցի հիշել հորս հետ անցկացրած հին ու բարի ժամանակները։ Ես այնքան էի տարվել մտքերով, որ համերգի ավարտից անմիջապես հետո դուրս եկա համերգասրահից, և առանց ընկերներիս հրաժեշտ տալու շտապեցի դեպի տուն։ Ես նույնիսկ չկարողացա շնորհավորել Արմանին, իր՝ առաջին ստացված մենահամերգի կապակցությամբ։ Երբ հասա տուն` արագ վազեցի սենյակ, պառկեցի մահճակալիս և մի ամբողջ գիշեր հիշում էի միայն հորս հետ անցկացրած ժամանակները։           
          
              15 տարի անց ...

Ինչպես արդեն գիտեք` ես Արսենն եմ, բայց արդեն 30 տարեկան։ Ես՝ 2 հրաշք տղաների՝ 7_ամյա Տիգրանի և 5_ամյա Դավիթի հայրն եմ։ Ես շատ եմ սիրում ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ, սիրում եմ խաղալ տղաներիս հետ, որպեսզի նրանք էլ չզգան այն կարոտն ու ցավը, որը ես եմ զգացել հորս մահից հետո։ Ես շատ երջանիկ ու հպարտ եմ, որ ունեմ իմ հրաշք կնոջը՝ Լիլիթին, և իմ երկու հրաշք որդիներին՝ Տիգրանին ու Դավիթին։ Այս պատմությունը սովորեցնում է այն, որ չպետք է կյանքում հուսահատվել, այլ պետք է առաջ գնալ։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...