Որոնում

пятница, 7 июня 2024 г.

Պարտավոր ենք զինվել ոչ միայն զենքով, այլև գաղափարով, որը վրեժխնդրության խելամիտ տարբերակ կլինի




Արփինե Հարությունյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Վերջապես սկսվեց ամառային արձակուրդը, որի մեկ շաբաթն ինչպես միշտ անցկացնում էինք տատիկիս ու պապիկիս տանը:

Ամեն երեկո պապիկս ասում էր.

-Տիգրա՛ն, գնա՛ քնելու, որ առավոտյան թարմ ուժերով գնանք որսի:

Իսկ ես, երբ որսի մասին խոսք էր գնում, շատ էի ուրախանում.

-Լավ պապիկ,-զիլ ձայնով պատասխանեցի ես ու շտապեցի սենյակ:

Ես քնում էի մի սենյակում որտեղ ժամանակին հայրս է քնել: Այդ փաստն ինձ օրեցօր ավելի էր ոգևորում, և ամեն գիշեր քնելիս ես անվանափոխվում ու դառնում էի Վարազդատ․ դա հորս անունն է: Փորձում էի հասկանալ, թե հորս համար որքան հարմար է եղել այստեղ գիշերելը:

Վերջապես քնեցի: Երազումս ինձ հրամանատար էի պատկերացնում ու բոլոր ուսուցիչներին հրամայում էի, որ դասերն ավելի զվարճալի ու հետաքրքիր անցկացնեն: Սակայն իմ հրամանատար լինելը կարճ տևեց, քանի որ ժամը 05:00-ին պապիկս որսորդական հագուստով արթնացրեց ինձ.

-Տիգրա՛ն, արագացրու, որսորդության համար ճիշտ ժամանակն է:

Ես հապճեպ հագա շորերս ու հետևեցի պապիկին։

-Ես պատրաստ եմ:

-Ուրեմն գնացինք:

Պապիկս գնաց դեպի դուռը.

-Պապի՛կ,-ասացի ես բարձր ձայնով:

Նա պտտվեց ու մատը մոտեցրեց շրթունքներին.

-Սու՛ս:

-Իսկ մենք չենք նախաճաշելո՞ւ,-ցածր ձայնով հարցրեցի ես:

-Չէ՛, պետք է շտապենք:

-Բայց այդպես չի կարելի։ Եթե չնախաճաշենք, ապա կթուլանանք և ոչ թե մենք կուտենք

մեր որսին, այլ նա մեզ:

-Է՜, ի՞նչ ես խոսում,-զայրացավ պապիկը՝ ասելով,

-Համ էլ՝ ով աշխատի, նա կուտի:

Ես լռեցի ու հետևեցի նրան, թեև այդքան էլ վստահ չէի, որ ճիշտ բան ենք անում:

Երբ արդեն անտառ հասանք՝ պապիկս ասաց.

-Նայի՛ր Տիգրան, ինչ սիրուն կաքավ է․ նրանց միսն անմահական է: Տե՛ս, այս մեկին ես

կխփեմ, մյուսին՝ դու:

Պապս նշան բռնեց ու մի կրակոցով խփեց անմեղ կաքավին:

-Տեսար, հիմա քո հերթն է,--ասաց նա ու ձեռքս տվեց այդ ահռելի հրացանը:

Պապիկս օգնեց ինձ, բայց չգիտես ոնց՝ վերջին պահին փամփուշտը կաքավի ուղիղ

կողքով անցավ ու չգիտես ինչու՝ չդիպավ:

-Ես քեզ հետ շատ պետք է պարապեմ,-ասաց նա:

Երկար ժամանակ անտառում էինք, երբ ես անսպասելիորեն հարցրեցի.

-Պապիկ ժամը քանի՞սն է:

Նա նայեց իր շուրջը։

-Պապի՛կ:

-Լռի՛ր, ստուգում եմ:

-Ի՞նչը:

-Թե քանիսն է ժամը:

-Հասկացա, իսկ քանի՞սն է։

-Որ լռես կասեմ: Ժամը 7:30,-ասաց նա ու հավելեց, որ նշանակում է՝ արագ պիտի գնանք

տուն:

Երբ տեղ հասանք՝ պապս հանեց իր գլխարկն ու նստեց ճոճաթոռին, ինձ էլ նստեցրեց

ծնկներին.

-Հիմա ես քեզ մի պատմություն կպատմեմ, որի մասին դժվար թե լսած լինես:

-1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը գիտե՞ս։

-Չէ, բայց որ պատմես կիմանամ,-ասացի ես:

-1915թ․-ը տեղի ունեցած ամենադաժան բանն էր երիտթուրքերի կողմից.

-Ովքե՞ր են դրանք:

-Դրանք մեր նենգ ու դաժան թշնամիներն են: Այդ օրերին ամբողջ հայությունը մնացել էր աղոթքի հույսին։

Պապիկիս արտահայտությունը, որ այդ երիտթուրքերն էին կազմակերպել ցեղասպենությունը, ինձ մոտ վրեժի անհագ ցանկություն առաջացրեց, որը մինչ օրս կա յուրաքանչյուր հայի հոգում: Եվ ես կարծում եմ, որ ամենքս պարտավոր ենք զինվել ոչ միայն զենքով, այլև մտքով, գաղափարով և ուժեղ կամքով,և որն էլ վրեժխնդրության խելամիտ տարբերակը կլնինի։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...