Որոնում

воскресенье, 23 июня 2024 г.

Արցախ աշխարհի բնությունը` տարվա տարբեր եղանակներին․Իրինա Սաղյանի ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում



Սոնա Լևոնյան


ԱՀՏ Լրագրության դասարան

Հունսիս 22-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ  Իրինա Սաղյանի «Իմ ներշնչանք` իմ հայոց բնաշխարհ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչուհին պատկերել է Արցախ աշխարհի բնությունը` տարվա տարբեր եղանակներին: Ներկայացված 54 նկարներում մեծ տեղ էր հատկացված եկեղեցիներին և ծաղիկներին։

Նկարչուհին Արաբկիրի Հայորդյաց Տան «Լրագրության» դասարանի սաների հետ զրույցում հայտնեց, որ ծնողները եղել են Արցախից, բայց ինքը մեծացել է Երևանում, չնայած Արցախում միշտ անցկացրել է ամառային արձակուրդները: Բայց և այդպես ասում է, որ մանկուց սիրահարված է եղել Արցախի բնությանը: Նկարներից շատերում են պատկերված եկեղեցիներ, սակայն նկարչուհու ամենահարազատն ու սիրելին Գանձասարի վանքն է: Եղանակներից պատկերել է գույնզգույն աշունը, ցուրտ ձմեռը, զով գարունը, բայց ոչ ամառը. 

 «Չեմ սիրում ամռան տապը»,-անկեղծացավ նկարչուհին։

Իրինա Սաղյանը դեռ փոքր տարիքից տարված է եղել արվեստով, հատկապես նկարչությամբ: Նկարչական կրթություն է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում: Ցուցահանդեսով հանդես է եկել նաև արտերկրում։

Նշենք, որ ցուցահանդեսը Նկարիչների միությունում կտևի մինչև հունիսի 26-ը:

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...