Որոնում

суббота, 29 июня 2024 г.

Դարի վավերագրությունը` Նկարիչների միությունում


Անի Գրիգորյան                            ԱՀՏ Լրագրության դասարան     
Հունիսի 27-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ <<Արմենպրես>> պետական լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը՝ <<Դարի վավերագրություն>> խորագրով։ Ցուցահանդեսում ներկայացված էին գիտնականների, գրողների, մարզիկների, քաղաքական և ռազմական գործիչների, եկեղեցականների լուսանկարները։ Ժամանակին իր տեսախցիկով բազմաթիվ մարզիկների ֆիքսած ֆոտոլրագրող Ֆելիքս Առուստամյանը մեզ հետ զրույցում մեծ ոգևորությամբ էր հիշում այդ օրերը։ <<Բոլոր մարզիկները սիրելի էին, կդժվարանամ որևէ մեկին առանձնացնել>>,_ասաց ֆոտոլրագրողը։ Ապա, ներկայացնելով իր գործընկների լուսանկարները` ցավով նշեց.<<Սպորտային շատ ֆոտոլրագրողներ, որոնց նկարները զարդարել են պատերը, այլևս ողջ չեն>>։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...