Արամ Արևշատյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ամառային արձակուրդներն անցկացրել եմ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում։ Գյուղի տարածքում կան տարբեր գույնի և որակի տուֆի հաստ շերտեր: Տուֆից և հրաբխային ծագում ունեցող քարերից բացի, կան նաև պեմզայի և ավազի հանքեր։ Գյուղի հարավարեվելյան եզրին կան ժայռի մեջ փորված ստորգետնյա մատուռ և խաչքարեր։ Բնակավայրի հարավային մասում, շրջակայքի վրա իշխող բարձունքի գագաթին պահպանվել է մ.թ.ա. I հազարամյակով թվագրվող Կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Այդ ամրոցի փուլ եկած պատերի մոտ մի խաչքար կա, որի մի երեսը լավ հարթեցված է, իսկ ներքևում գրված է. «Ես, Աշոտ վարդապետս, կանգնեցա սուրբ նշան…»: Մնացածը, կոտրված լինելու պատճառով, չի կարդացվում: Խաչքարի վրա փորված են Ռ, Կ տառերը, այսինքն` 1060 թվական:
Գյուղի առաջին բնակիչները 1915 թ. թուրքական կոտորածից մազապուրծ եղած սասունցիներ և մշեցիներ են եղել։ Վերին Բազմաբերդ տանող ճանապարհները լավ վիճակում էին, բայց գյուղում արդեն կայն հատվածներ, որ քանդված էին ու ունեին վերանորոգման կարիք։ Սպասված արձակուրդային շաբաթներն անցկացրեցի գյուղի իմ տարեկիցների հետ։ Խաղացինք խաղեր, որոնք դժվար թե հնարավոր լիներ մայրաքաղաքում խաղալ։ Անգամ նետ ու աղեղ պատրաստել սովորեցի։
Գյուղում կային նաև չարաճճի երեխաներ,
ովքեր ցանկացել էին վառել գյուղի ցախանոցը։ Բարեբախտաբար հասել էին գյուղի մեծերն ու
հանգցրել կրակը։ Երբ վերադարձա իմ հարազատ Երևան` եղբորս և նրա ընկերների հետ
գնացի ձկնորսության ու առաջին անգամ ձուկ որսացի։ Ինչ խոսք, պահը ոգևորիչ էր։ Ընթացքում
հասցրեցի նաև զբաղվել ընթերցանությամբ։ Հետաքրքրությամբ կարդացի Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արնածները», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Վիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը։

Комментариев нет:
Отправить комментарий