Որոնում

среда, 11 сентября 2024 г.

Ամառային արձակուրդս անցկացրեցի չնաշխարհիկ գյուղում` Աղավնաձորում


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղը գտնվում է մարզկենտրոնից 14կմ հյուսիս-արևմուտք: Համայնքի վարչական տարածքը 4682 հեկտար է․ 466 հա վարելահողեր են, 1071հա արոտավայր, 379,4 հա այգիներ: Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն: Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտրոնական մասում ունի 1530 մ բարձրություն: Աղավնաձորի սարահանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով և ձորակներով:

Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին-Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն: Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին: Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր: Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին՝ հիմնականում Խոյից, Ալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից: Աղավնաձորի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։ Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է` չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ դիտվում է գարնանը` մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքը և առաջացնում է սելավներ։ Աշունն երկարատև է և տաք, որի պայմաններում հասունանում են մրգերը, հատկապես «Արենի» տեսակի խաղողը։

Այս տարի ամառային արձակուրդս անցկացրեցի հենց այս չնաշխարհիկ գյուղում: Օգոստոսի 18-ին Աղավնաձորում անցկացվեց Գինու փառատոնը: Այդ օրը տեղի կանայք և հարսները սեղաններ գցեցին, գյուղը հյուրընկալեց օտարազգի զբոսաշրջիկների: Այդ ամենը համեմվեց երգ ու պարով, գինու հյուրասիրությամբ։

Գյուղում գործող «Գրադարակը» նույնպես իր դռները բացեց իմ առջև: Հուլիս ամսվա ընթացքում «Գրադարակի» գրադարանավարուհի, բոլորի կողմից սիրված ընկեր Լիանան կազմակերպեց խմբային խաղեր, որոնց մեծ հաճույքով մասնակցեցի(օգոստոս ամսին նա ամուսնացավ, ու Գրադարակը մնաց բախտի քմահաճույքին)։ Ընդունեցինք հյուրեր՝ մարքեթինգի ոլորտից, քննարկեցինք մի շարք հարցեր:

Կարծում եմ` ինչքան էլ, որ պատմեմ, միևնույն է չեմ կարող փոխանցել այն հրաշալի ու դրական տպավորությունները, որ ստացա գյուղում գտնվելուս օրերին:

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...