Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
«Այս մրցումներն ինձ համար ստացված մրցումներ էին, որովհետև եթե խոսենք հաղթանակից՝ հաղթել եմ, իսկ եթե խոսենք արդյունքներից՝ դրանք քիչ էին։ Հիմա հանգստանում ենք, հետո կպատրաստվենք Աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությանն արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով Աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար»,-խոսելով ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Ինչ վերաբերում է առաջնության մրցապայքարին, ծանրորդն, ասաց․
«Մրցակցությունն, ընդհանուր առմամբ, թույլ էր։ 2025թ․-ից արդեն պարզ էր, որ 2-րդ և 3-րդ տեղի կիլոգրամներն ավելի քիչ էին լինելու։ Մրցակցությունը թույլ էր, բայց ես բարձրացրի այն կիլոգրամները, ինչին պատրաստ էի, ինչն այդ պահին իմ հնարավորւթյունների սանդղակում էր։ Դու մրցում ես ծանրաձողի հետ, ոչ թե՝ հատուկ մարզիկի։ Ես պայքարում եմ ծանրաձողի հետ և իմ հակառակորդն իմ ծանրաձողն է։ Այդքան շատ այդ «մրցակից» ասվածին ուշադրություն չեմ դարձնում։ Աշխարհի առաջնությանը մրցակցությունը մեծ է։ Այդ ժամանակ արդեն թե՛ իմ, թե՛ մրցակիցներիս պայքարը կտեսնենք»։
Ասուլիսին ներկա էր նաև Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը։
«Այս Եվրոպայի առաջնությունը, որ կողքից նայում ես, դառնում է Աշխարհի առաջնություն։ Շատ դժվար պայքար ունեցա, բայց նաև հաճելի զգացողություններ, որ 3-րդ անգամ անընդմեջ դարձա Եվրոպայի չեմպիոն»,-նշեց Գարիկը։

Комментариев нет:
Отправить комментарий