Որոնում

понедельник, 4 мая 2026 г.

Մեր սերնդի խնդիրները


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 Այսօր հաճախ ենք լսում, որ մեր սերունդն ամենահաջողակն է, քանի որ համացանցի միջոցով կարողանում ենք աշխարհում կատվողի մասին իմանալ։ Ես համաձայն եմ մեծահասակների հետ. մենք իրոք ունենք անսահմանափակ հնարավորություններ, որոնց մասին նախկինում նրանք երազում էին։ Սակայն կան խնդիրներ որոնք շատերն անտեսում են։

Առաջին ու ամենամեծ խնդիրը սոցիալական ցանցերն են։ Թեև դրանք մեզ տալիս են կարևոր տեղեկություններ և կրթվելու միջոցներ, միևնույն ժամանակ «խլում» են մեր ամենաթանկ բանը՝ ժամանակը։ Այն ժամանակը, որը կարող էինք անցկացնել հարազատների ու ընկերների հետ՝ ունենալով ջերմ ու անկեղծ զրույցներ։ Ես ինքս փորձում եմ ազատ ժամանակս ճիշտ օգտագործել։ Օրական 3-4 ժամ անցկացնում եմ համացանցում, բայց նաև հաճախում եմ լրագրության պարապմունքների և ամռանը գրեթե ողջ օրս անցկացնում եմ բակում՝ ընկերներիս հետ։

Մյուս կարևոր խնդիրը, որին բախվում ենք մենք, ուսուցման մեթոդներն են։ Դպրոցում մենք հաճախ ենք տեսնում տարբերություներ։ Օրինակ վերջերս մեր դասարանում դասալսումներ էին։ Աշխարհագրության ժամին մենք պատրաստված էինք, բայց երբ պատմում էինք դասը, ուսուցչուհին անընդհատ ընդհատում էր մեզ իր հարցերով։ Արդյունքում մենք շփոթվում էինք, իսկ վերջում էլ դժգոհություն լսում։ Ի տարբերություն դրան՝ կենսաբանության ժամին ուսուցչուհին այնպես էր անցկացնում դասը, որ ողջ դասարանը մասնակցում էր քննարկմանը։ Իմ սերնդի համար կարևոր է, որ մեզ ոչ թե պարզապես հարցաքննեն, այլ լսեն ու ներգրավեն։ 

Մեծահասակները հաճախ ասում են, որ մեր կյանքը հեշտ է։ Այո, մենք ունենք տեխնիկա և հարմարավետություն, բայց մենք էլ ենք մարդ և մենք էլ ենք հոգնում։ Դասերի ծանրաբեռնվածությունը, պարապմունքները երբեմն շատ են մեզ հոգնեցնում։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...