Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Իմ ամենամեծ վախերից մեկը օձերն են։ Մանկությունից միշտ վախեցել եմ օձերից, անգամ նկարը տեսնելիս վախ եմ զգում, սակայն չգիտեմ՝ որտեղի՞ց է սկսվել այս ամենը։
Օձերը սողուններ են, ունեն երկարավուն մարմին, նրանք չունեն ոտքեր և շարժվում են սողալով։ Օձերի որոշ տեսակներ թունավոր են, բայց մյուս մասը ոչ թունավոր։ Իրականում նրանք շատ կարևոր դեր ունեն բնության հավասարակշռության մեջ. վերահսկում են փոքր կենդանիների, հատկապես մկների քանակը, ինչն օգնում է ինչպես բնությանը, այնպես էլ մարդկանց։ Իրականում փորձում եմ չվախենալ օձերից բայց դեռևս չի ստացվում։ Եթե մի օր կարողանամ հաղթահարել օձերի հանդեպ ունեցածս վախը՝ դա իմ ամենամեծ հաղթանակներից մեկը կլինի։

Комментариев нет:
Отправить комментарий