Որոնում

понедельник, 4 мая 2026 г.

Մարմնամարզիկները գոհ են



Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

-4 ոսկե մեդալ ենք բերել, 3 արծաթ, 1 բրոնզ։ Մամիկոն Խաչատրյանը թեկուզ 3-րդ փուլում լավ մասնակցեր՝ իր հնարավորությունների չափով, նա ևս գավաթակիր էր դառնալու՝ ընդհանուր փուլերում։ Գոհ եմ․ 4 մասնակից՝ 3 փուլում էլ 4-ն էլ եզրափակիչ են մտել։ Ուղղակի մեր նշաձողը բարձրացնում ենք, մենք կարող էինք ավելի լավ,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Մեդալակիր մարզիկներից մեկը՝ Արթուր Դավթյանն ավելացրեց, որ սխալներ, իհարկե, եղել են, աշխատելու են շտկեն, որ Եվրոպայի առաջնությանն ավելի լավ վարժություններով և մաքուր ձևով հանդես գան։

Խոսելով հաղթանակներից՝ մեկ այլ մեդալակիր, պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն ասաց․

-Պարտավորվածություն կա, որ ավելի լավ պարապեմ, որ մյուս մրցումներին ավելի լավ հանդես գամ։ Մեդալակիր մարզիկներից Արթուր Ավետիսյանը նույնպես ներկա է։ Նա ևս գոհ էր արդյունքներից։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...