Որոնում

понедельник, 4 мая 2026 г.

Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ապրիլի 14-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում ներկայացվել է 23 ներկայացում,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ ընդգծելով, որ միջազգային ծրագիրն այս տարի շատ խիտ և լի է եղել  տաղանդավոր և արհեստավարժ դերասաններով՝ տարբեր երկրներից։

«Ունեցել ենք նաև Իտալիայից հյուր, որը տվել է վարպետաց դասեր Հայաստանի թատերական կինոյի և թատրոնի ակադեմիայում»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։

Տնօրենի փոխանցմամբ ապրիլի 14-ին տեղի է ունեցել 2 ներկայացում։ 

«Փառատոնի թե միջազգային, թե տեղական ծրագրում ունենք հետաքրքրիր ներկայացումներ, նորություններ։ Իրենց խոսքն են ասում թե երիտասարդները, թե արդեն այս ժանրում հաջողություն գրանցած արվեստագետները։ Ունենք ներկայացումներ նաև փոքրիկների համար։ Փառատոնի մեկնարկը տրվում է Փոքր թատրոնում՝ Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մոնոներկայացմամբ։ Երկրորդ ներկայացումը Վրաստանից է և կոչվում է «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ»։  Ռուսաստանից 2 ներկայացում կա, որոնցից մեկը «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին»-ն է, մյուսը՝ «Պարալիմպիկ»-ը։ Այդ թեման մեր դարում դառնում է էլ ավելի կարևոր, որովհետև այն պայքարը, որը մարդը մղում է հոգու և մարմնի ցավերից դուրս գալու մարդ մնալու համար, շատ կարևոր է։ Մի հետաքրքիր փաստ ևս․ պարզվում է՝ Չապլինը և Հիտլերը ծնվել են գրեթե նույն օրը։ Եվ մեր Սերբիայի դերասանը բացահայտեց, թե ինչպես են զարգանում գրեթե նույն օրը ծնված երկու բևեռային մարդկանց կերպարները՝ մեկը ֆանտաստիկ լավ, մյուսը՝ ֆանտաստիկ վատ, բայց երկուսն էլ ամբողջ աշխարհի վրա հսկայական ազդեցություն թողած։ Մեր փառատոնի համար Աղասի Մելքոնյանը բեմադրեց նոր մոնոներկայացում, որը կոչվում է «Թղթե մարդը»,- մանրամասնեց Մարիաննա Մխիթարյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...