Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Եթե ես հնարավորություն ունենայի ունենալ ռոբոտ ընկեր՝ նա կլիներ աշխարհի ամենատարբերվող ռոբոտը։ Ես նրան կանվանեի Գանգուրիկ։
Գանգուրիկն այնքան փոքր կլիներ, որ հանգիստ կտեղավորվեր իմ բաճկոնի գրպանում։ Նա կունենար մարմնի համեմատ մի քիչ մեծ գլուխ և շատ բարի ու մեծ աչքեր։ Ամենահետաքրքիրը մազերը կլինեին, նա կունենար փարթամ, հաստ ու գանգուր մազեր։
Դպրոցում Գանգուրիկը կլիներ իմ անբաժան օգնականը․ թեմատիկ գրավորների ժամանակ նա գրպանիցս կնայեր թեստին ու իր մեծ աչքերով կօգներ ինձ, որպեսզի չսխալվեմ։ Գանգուրիկը նաև կօգներ տնային աշխատանքները կատարելու հարցում։ Նա նաև կլիներ իմ խաղընկերը․ միասին կստեղծեինք հետաքրքիր և զարգացնող խաղերը։

Комментариев нет:
Отправить комментарий