Որոնում

пятница, 10 апреля 2026 г.

Սոցիալական հարթակների դերը` մեր կյանքում


Գոհարիկ Խաչատրյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Դեռահասների կյանքում ժամանակակից տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում։ Հատկապես վերջին տարիներին տարբեր ծրագրերի և սոցիալական ցանցերի օգտագործումը դարձել է առօրյայի անբաժանելի մաս։

Դեռահասները հիմնականում օգտագործում են սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Instagram-ը, TikTok-ը և Snapchat-ը Telegramm-ը YouTube-ը ։

Շատերը ժամանակ են անցկացնում YouTube-ում՝ դիտելով տարբեր տեսանյութեր՝ ժամանցային բովանդակությունից մինչև ուսուցողական նյութեր։

Հատկապես TikTok-ը մեծ ազդեցություն ունի դեռահասների վրա, քանի որ այնտեղ կարճ և արագ փոփոխվող տեսանյութերը հեշտությամբ գրավում են ուշադրությունը։ Դեռահասները հաճախ ժամերով դիտում են նման բովանդակություն՝ կորցնելով ժամանակի զգացողությունը։

 Instagram-ում նրանք հիմնականում հետևում են գեղեցկության, նորաձևության և կյանքի ոճի թեմաներին, իսկ YouTube-ում՝ խաղերի, բլոգների և տարբեր հետաքրքիր թեմաների։ Ես օգտագործում եմ այս հարթակները տարբեր նպատակներով` սկսած ուսուցողական տեսանյութերից մինչև ժամանցային, ֆիլմ դիտելու կամ պարզապես շուրջս կատարվող իրադարձություններից տեղեկանալու համար։

Այս ամենը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ։ Մի կողմից՝ ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնել գիտելիքները, շփվել և տեղեկացված լինել աշխարհի իրադարձություններից։ Մյուս կողմից՝ չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել ժամանակի վատնման, ուսման նկատմամբ հետաքրքրության նվազման և նույնիսկ հոգեբանական խնդիրների, օրինակ՝ անհանգստության կամ ինքնագնահատականի անկման։ 

Ես հնարավորինս փորձում եմ ժամանակը գնահատել և օգտագործել սմարթֆոնը ճիշտ նպատակով։ Ես օգտագործում եմ հեռախոսը ընկերներիս, ընտանիքիս հետ կապի մեջ լինելու, տարբեր տեսանյութեր դիտելու, լուսանկարներով կիսվելու, երբեմն նաև հայտնի մարդկանց կյանքին հետևելու համար։

Մասնագետները պնդում են` դեռահասների մոտ տեխնոլոգիաների օգտագործումը պետք է լինի չափավոր և վերահսկված։ Կարևոր է, որ նրանք կարողանան ճիշտ կառավարել իրենց ժամանակը և տարբերել օգտակար բովանդակությունը անիմաստից։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի խուսափել կախվածությունից և պահպանել առողջ ու հավասարակշռված ապրելակերպ։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...