Որոնում

среда, 15 апреля 2026 г.

Ամենահիշարժան օրերից մեկը


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Գարուն էր եկել, և ես ու ընկերս անհամբեր սպասում էինք հենց այդ եղանակին, որպեսզի միասին գնանք արշավի, բարձրանանք լեռները և վայելենք բնության գեղեցկությունը։ 

Վերջապես եկավ այդ օրը։ Մենք արդեն ամեն ինչ պլանավորել էինք և անհամբեր սպասում էինք վաղվան, որպեսզի իրականացնեինք մեր ամենասպասված արշավը։ Առավոտյան արթնացանք ու տեսանք, որ անձրևային եղանակ է։ Սակայն դա մեզ չխանգարեց․ վերցրեցինք մեր անձրևանոցները և ճանապարհ ընկանք։ Թեպետև եղանակը դժվարացնում էր մեր ճանապարհը, ամբողջությամբ այն ցեխոտ էր, բայց մենք չհանձնվեցինք ու շարունակեցինք բարձանալ։ Մի քանի ժամ անց վերջապես հասանք։ Ես ու ընկերս հիացած էինք լեռների գեղեցկությամբ և վայելում էինք այդ հրաշալի պահը։ 

Արդեն երեկո էր և ժամանակն էր վերադառնալ տուն։ Ճանապարհին նկատեցինք մի մարդու, ով լեռն իջնելիս սայթաքել էր և ընկել։ Մենք մոտեցանք և առաջարկեցինք մեր օգնությունը։ 

Այդ օրը դարձավ մեր ամենահիշարժան օրերից մեկը, քանի որ ոչ միայն իրականացրինք մեր երազած արշավը, այլ նաև կարողացանք բարի գործ կատարել՝ օգնելով այն մարդուն, ով դրա կարիքն ուներ։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...