Որոնում

воскресенье, 19 апреля 2026 г.

Ի՞նչ է ալպինիզմը, որտե՞ղ և ե՞րբ է ծնունդ առել

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

«Խելացի մարդը լեռ չի բարձրանա, խելացին այն կշրջանցի»․ այս ասացվածքը միանշանակ լեռնագնացների մասին չէ։ Լեռների հանդեպ ձգողությունը յուրահատուկ կախվածություն է մարդկանց համար։ Լեռնագնացներն այդտեսակ կախվածությունն անվանում են «սեր դեպի լեռները»։ Այն առաջանում է նրանց մոտ, ովքեր գոնե մեկ անգամ եղել են որևէ լեռան գագաթին։

Լեռնագնացությունը սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ ձև է, որի հիմնական խնդիրը լեռնագագաթներ բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Այն ծնունդ է առել Եվրոպայում՝ 1786թ, շվեյցարացի գիտնական Գ․ Սոսյուրի նախաձեռնությամբ։ Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը։

Հայաստանի պատմության մեջ գրանցված լեռան առաջին վերելքը եղել է 1829թ․ հոկտեմբերի 9-ին, երբ առաջին անգամ Արարատի գագաթ բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը։ Նրան ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկոն ու Մատվեյ Չալպանովը։

1829թ․ մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Պարրոտն իր արշավախմբով գալիս է Հայաստան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը։ Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ։ Աբովյանը միանում է արշավախմբին՝ որպես թարգմանիչ և ուղեկցորդ։ Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից։ 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին, Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Արարատի գագաթ։

Ինձ անձամբ շատ է գրավում լեռնագնացությունը, սիրում եմ նոր բարձունքներ գրավել, իմանալ ավելին և պարզապես լիցքաթափվել մայրաքաղաքային խառնաշփոթից։ Ամառները տատիկիս գյուղում ընկերներիս կամ մայրիկիս ընկերակցությամբ հաճախ եմ բարձրանում անտառ, փորձում սունկ հավաքել կամ, պարզապես, զբոսնում և վայելում բարձրադիր լեռների մաքուր օդն ու  չքնաղ բնությունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...