Որոնում
суббота, 29 июня 2024 г.
Իմ երազած ընտանիքը
Ես Մարիան եմ, 10 տարեկան։ Երբ 5 տարեկան էի` ծնողներս բաժանվեցին, իսկ ես մնացի մայրիկիս մոտ։ Այդ դեպքից հետո մայրս սկսեց թմրանյութ և ալկոհոլ օգտագործել, ինչի պատճառով էլ 2 տարի անց հրաժեշտ տվեց կյանքին։ Ինձ պահեցին տատիկս ու պապիկս։ Այսքան փոքր աղջիկ լինելով շատ բան եմ տեսել ու շատ բան եմ հասկանում։ Ես չունեմ հարազատներ, բարեկամներ, ընկերներ, այլ ունեմ միայն մեկ տատիկ և մեկ պապիկ։ Նրանք իմ կյանքի ամենահարազատ մարդիկ են, ու ես չեմ ուզում որպեսզի նրանց էլ կորցնեմ։ Մենք ապրում ենք շատ ծանր սոցիալական պայմաններում։ Պապիկս օր ու գիշեր աշխատում է, որպեսզի օրվա հացի կարիք չունենանք։ Ամռանը, գրեթե ամեն առավոտ, դուրս եմ գալիս բակ, նստում մի քարի ու հիանում բնության հրաշքով։ Այսօր արևածագին ես դուրս եկա բակ`ձեռքիս թուղթ ու մատիտ։ Ես գնացի, նստեցի էլի այդ նույն քարին և սկսեցի իմ կարողության չափով թերթի վրա պատկերել իմ երազած ընտանիքը։ Թղթին պատկերեցի հորս, մորս ու իրենց մեջտեղում՝ ինձ, որտեղ երջանիկ ու անհոգ ապրում էինք։ Երբ նկարեցի վերջացրեցի` որոշեցի այն դնել ապահով տեղ, որպեսզի թուղթը չպատառոտվի։ 20 տարի անց Դե ինչ, ինձ արդեն ճանաչում եք։ Ես 30_ամյա Մարիան եմ։ 7 տարի առաջ՝ 23 տարեկան հասակում, հարսանիքից օրեր առաջ միաժամանակ կորցրեցի տատիկիս ու պապիկիս։ Ճիշտ է՝ այդ լուրը իմանալուց հետո իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ, սակայն ես չհուսահատվեցի, որովհետև փոքր տարիքում շատ դժվար օրեր եմ ունեցել։ Ես մինչև հիմա պահում եմ այն թերթը, որի մեջ 20 տարի առաջ պատկերել էի իմ երազած ընտանիքը, ու հիմա այնտեղ պատկերված են նաև իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից երկուսը՝ տատիկս ու պապիկս։ Ես հիմա ունեմ իմ սեփական գեղեցկության սրահը, շատ լավ ամուսին, ով նույնպես ունի իր սեփական բիզնեսը, ունեմ շատ լավ երեխաներ, որոնց ես աշխարհի չափ սիրում եմ, սակայն այս ամենից վեր՝ իմ հոգում ու սրտում են իմ կյանքի ամենաթանկ մարդիկ՝ ծնողներս, տատիկս ու պապիկս։
Դարի վավերագրությունը` Նկարիչների միությունում
Անի Գրիգորյան ԱՀՏ Լրագրության դասարան Հունիսի 27-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ <<Արմենպրես>> պետական լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը՝ <<Դարի վավերագրություն>> խորագրով։ Ցուցահանդեսում ներկայացված էին գիտնականների, գրողների, մարզիկների, քաղաքական և ռազմական գործիչների, եկեղեցականների լուսանկարները։ Ժամանակին իր տեսախցիկով բազմաթիվ մարզիկների ֆիքսած ֆոտոլրագրող Ֆելիքս Առուստամյանը մեզ հետ զրույցում մեծ ոգևորությամբ էր հիշում այդ օրերը։ <<Բոլոր մարզիկները սիրելի էին, կդժվարանամ որևէ մեկին առանձնացնել>>,_ասաց ֆոտոլրագրողը։ Ապա, ներկայացնելով իր գործընկների լուսանկարները` ցավով նշեց.<<Սպորտային շատ ֆոտոլրագրողներ, որոնց նկարները զարդարել են պատերը, այլևս ողջ չեն>>։
воскресенье, 23 июня 2024 г.
Ցնորք
Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հերթական համերգս էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հսկա շենքում։ Առավոտյան արթնացա անտանելի գլխացավով, որովհետև նախորդ օրը մինչ ուշ գիշեր շտկում էի համարներիցս մեկը։ Հագնվեցի ու հասկացա, որ ոչինչ` բացի սև դառը սուրճից, չի օգնի ուշքի գալ։ Մի բաժակ սուրճից հետո, վերցրեցի ջութակս ու դուրս եկա տնից։ Եղանակը կարծես hետ չէր մնում տրամադրությունիցս. անընդհատ անձրևում էր։
Շուտ էի հասել։ Չգիտեմ ինչու` գնացի համերգասրահ։ Բարձրացա բեմ, բացարձակ լռության մեջ պատյանից հանեցի ջութակս ու նստեցի հատակին։ Լսվեցին ջութակիս առաջին ելևէջներն ու անմիջապես էլ արձագանքը։ Այն ինձ չափազանց անսովոր թվաց։ Երբեք Օպերայի մեծ շենքում նման հանգստություն չէր տիրել։ Եվ երևի հենց դա էլ ստիպեց շարունակել նվագել։ Հանկարծ թվաց, որ հանդիսատեսի շարքերից ծափահարության ձայներ լսվեցին։ Ես բարձրացրի գլուխս։ Ամենավերջինին շարքում նստած էր տատս ու ժպիտը դեմքին նայում էր ինձ։ Ես վեր թռա, վազեցի դեպի նա, երբ հանկարծ աչքերիս դիմաց մթագնեց ու ընկա աստիճաններին։
Չգիտեմ էլ ինչքան ժամանակ անցավ, և արթնացա ընկերներիս ձայներից։ Բոլոր երաժիշտ ընկերներս հավաքվել էին շուրջս և ինձ էին ուշքի բերում։ Վատ ինքնազգացողության պատճառով նրանք առաջարկեցին բաց թողնել այս համերգը, բայց ես մերժեցի։
Իսկ ցնորքը` տատիկիս հետ կապված, երևի նրա համար էր, որ վերհիշեմ տատիս մոռացված կերպարանքը։ Ընկնեմ հուշերի գիրկը, վերհիշեմ, թե ինչպես առաջին անգամ բերեց ինձ ջութակի դասերի, գնեց մի փոքրիկ ջութակ... Ու, երևի այդ ամենից հետո միայն հանգիստ խղճով կնքեց մահկանացուն և հիմա վերևից հետևում է ինձ ու հպարտանում իմ հաջողություններով։
Արցախ աշխարհի բնությունը` տարվա տարբեր եղանակներին․Իրինա Սաղյանի ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում
ԱՀՏ Լրագրության դասարան
Հունսիս 22-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ Իրինա Սաղյանի «Իմ ներշնչանք` իմ հայոց բնաշխարհ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչուհին պատկերել է Արցախ աշխարհի բնությունը` տարվա տարբեր եղանակներին: Ներկայացված 54 նկարներում մեծ տեղ էր հատկացված եկեղեցիներին և ծաղիկներին։
Նկարչուհին Արաբկիրի Հայորդյաց Տան «Լրագրության» դասարանի սաների հետ զրույցում հայտնեց, որ ծնողները եղել են Արցախից, բայց ինքը մեծացել է Երևանում, չնայած Արցախում միշտ անցկացրել է ամառային արձակուրդները: Բայց և այդպես ասում է, որ մանկուց սիրահարված է եղել Արցախի բնությանը: Նկարներից շատերում են պատկերված եկեղեցիներ, սակայն նկարչուհու ամենահարազատն ու սիրելին Գանձասարի վանքն է: Եղանակներից պատկերել է գույնզգույն աշունը, ցուրտ ձմեռը, զով գարունը, բայց ոչ ամառը.
«Չեմ սիրում ամռան տապը»,-անկեղծացավ նկարչուհին։
Իրինա Սաղյանը դեռ փոքր տարիքից տարված է եղել արվեստով, հատկապես նկարչությամբ: Նկարչական կրթություն է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում: Ցուցահանդեսով հանդես է եկել նաև արտերկրում։
Նշենք, որ ցուցահանդեսը Նկարիչների միությունում կտևի մինչև հունիսի 26-ը:
вторник, 18 июня 2024 г.
Հասա իմ նպատակին` հաղթելով ու տեսնելով տատիս ուրախությունը
Արամ Արևշատյան
- Տատի՜կ, երբ մեծանամ երգիչ դառնամ, քեզ ուր ուզես կտանեմ,_ասում էի ես։
Անցան օրեր, տարիներ և ես հասա իմ երազանքին։ Ինձ հրավիրել են Եվրատեսիլ` ներկայացնելու Հայաստանը։ Ամիսներ շարունակ մենք մեր խմբով որոշում էինք, թե ի՞նչ երգ կարելի է գրել։ Եվ, վերջապես, ընկերներիցս Մաքսիմը հետաքրքիր առաջարկ արեց.
- Ընկերնե՜ր, եկեք այնպես նվագենք, որ ջութակի ելէջները մարդկանց կտրեն իրականությունից,-ասաց նա։
- Լավ առաջարկ է,-համաձայնեցինք մենք։ Վերջապես եկավ շատերի սպասված օրը։ Ես լարված գնացի բեմ։ Ընկերներս փորձում էին ինձ հանգստացնել։
- Կարող ենք սկսել։
Երգի ժամանակ ես տեսա տատիկիս և ուրախությամբ շարունակեցի երգել։ Տարբեր երկրների մասնակիցների երգերն էլ լսելով սկսվեցին քննարկումները։ Այդ պահին ամեն վայրկյան իմ համար նշանավոր էր։ Վերջապես հաշվարկը կատարվեց ու հաղթողը, պարզվեց, ես եմ։ Տատիկս ուրախությունից լաց էր լինում։ Ահա, ես ևս հասա իմ նպատակին` հաղթելով ու տեսնելով տատիս ուրախությունը։
Կյանքում չպետք է հուսահատվել
Անի Գրիգորյան
пятница, 14 июня 2024 г.
Ես կկարոտեմ քեզ
Արամ Արևշատյան ԱՀՏ Լրագրության դասարան - Արա՜մ, ես քեզ կկարոտեմ։
- Ես էլ քեզ, իմ սեր։
Այս խոսքերը ես լսեցի պատերազմ գնալուց 10 րոպե առաջ` մինչև զինվորական ավտոբուսի գալը։ Լուսաբացին արթնացա` կիսատ թողնելով երազս. խոսում էի ընկերներիս հետ։ Որոշեցի զանգահարել ընկերուհուս։
- Ալո։
- Ալո, Անի՞։
- Արա՞մ, ոնց եմ քեզ կարոտել։
- Ես էլ քեզ։
- Ինչպե՞ս ես։
- Լավ։
- Ե՞րբ ես գալու։
- Դեռ չգիտեմ։
- Տղե՜րք, հարձակվեցին։
- Արամ, Արամ...
- Անի, ես քեզ հետո կզանգահարեմ։ Մենք վազելով գնացինք դիրքեր։
Մայոր Ռուբենյանը մոտեցավ մեզ։ _Տղե՜րք, ուշադիր եղեք ադրբեջանցի զինվորները հարձակում են գործել։
Դժվար կռվից հետո զինընկերներից միայն ես էի ողջ մնացել։ Բայց, ցավոք, մի քանի թշնամի ողջ էր մնացել։ Ես միանգամից դուրս եկա և իմ զենքով հարձակվեցի նրանց վրա։ Կարողացա բոլորին սպանել, բայց վնասվածք ստացա։ Հիվանդանոցում բուժում ստսնալուց հետո մեկ օրով տուն ուղարկեցին։ Ինձ նստեցրին Վերջապես կարող եմ վերադառնալ տուն։ Մայրիկս, տեսնելով ինձ, ուրախությունից գրկեց.
- Տղաս, ինչքան եմ կարոտել քեզ,_աչքերից արցունքները մաքրելով ասաց մայրս։
- Բա Արենը, Դանիելը ո՞ւր են։
- Զոհվել են տղերքը, վաշտից մենակ ես եմ մնացել մամ։ Լավ, մամ, ես գնացի Անիի մոտ` մի քիչ հետո կգամ։
Ես վազքով գնացի տեսնելու Անիին։ Հասնելով նրանց տուն` թակեցի դուռը և շոկային դեմքով հետ վերադարձա տուն։ Պարզվեց, որ Անին ինձ խաբել էր։ Դուռը ոչ թե Անին բացեց, այլ անծանոթ տղա։ Անին մոտեցավ ինձ և շատ կոպիտ ձևով ասաց, որ ինձ չի սիրում...։
пятница, 7 июня 2024 г.
Պարտավոր ենք զինվել ոչ միայն զենքով, այլև գաղափարով, որը վրեժխնդրության խելամիտ տարբերակ կլինի
Արփինե Հարությունյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Վերջապես սկսվեց ամառային արձակուրդը, որի մեկ շաբաթն ինչպես միշտ անցկացնում էինք տատիկիս ու պապիկիս տանը:
Ամեն երեկո պապիկս ասում էր.
-Տիգրա՛ն, գնա՛ քնելու, որ առավոտյան թարմ ուժերով գնանք որսի:
Իսկ ես, երբ որսի մասին խոսք էր գնում, շատ էի ուրախանում.
-Լավ պապիկ,-զիլ ձայնով պատասխանեցի ես ու շտապեցի սենյակ:
Ես քնում էի մի սենյակում որտեղ ժամանակին հայրս է քնել: Այդ փաստն ինձ օրեցօր ավելի էր ոգևորում, և ամեն գիշեր քնելիս ես անվանափոխվում ու դառնում էի Վարազդատ․ դա հորս անունն է: Փորձում էի հասկանալ, թե հորս համար որքան հարմար է եղել այստեղ գիշերելը:
Վերջապես քնեցի: Երազումս ինձ հրամանատար էի պատկերացնում ու բոլոր ուսուցիչներին հրամայում էի, որ դասերն ավելի զվարճալի ու հետաքրքիր անցկացնեն: Սակայն իմ հրամանատար լինելը կարճ տևեց, քանի որ ժամը 05:00-ին պապիկս որսորդական հագուստով արթնացրեց ինձ.
-Տիգրա՛ն, արագացրու, որսորդության համար ճիշտ ժամանակն է:
Ես հապճեպ հագա շորերս ու հետևեցի պապիկին։
-Ես պատրաստ եմ:
-Ուրեմն գնացինք:
Պապիկս գնաց դեպի դուռը.
-Պապի՛կ,-ասացի ես բարձր ձայնով:
Նա պտտվեց ու մատը մոտեցրեց շրթունքներին.
-Սու՛ս:
-Իսկ մենք չենք նախաճաշելո՞ւ,-ցածր ձայնով հարցրեցի ես:
-Չէ՛, պետք է շտապենք:
-Բայց այդպես չի կարելի։ Եթե չնախաճաշենք, ապա կթուլանանք և ոչ թե մենք կուտենք
մեր որսին, այլ նա մեզ:
-Է՜, ի՞նչ ես խոսում,-զայրացավ պապիկը՝ ասելով,
-Համ էլ՝ ով աշխատի, նա կուտի:
Ես լռեցի ու հետևեցի նրան, թեև այդքան էլ վստահ չէի, որ ճիշտ բան ենք անում:
Երբ արդեն անտառ հասանք՝ պապիկս ասաց.
-Նայի՛ր Տիգրան, ինչ սիրուն կաքավ է․ նրանց միսն անմահական է: Տե՛ս, այս մեկին ես
կխփեմ, մյուսին՝ դու:
Պապս նշան բռնեց ու մի կրակոցով խփեց անմեղ կաքավին:
-Տեսար, հիմա քո հերթն է,--ասաց նա ու ձեռքս տվեց այդ ահռելի հրացանը:
Պապիկս օգնեց ինձ, բայց չգիտես ոնց՝ վերջին պահին փամփուշտը կաքավի ուղիղ
կողքով անցավ ու չգիտես ինչու՝ չդիպավ:
-Ես քեզ հետ շատ պետք է պարապեմ,-ասաց նա:
Երկար ժամանակ անտառում էինք, երբ ես անսպասելիորեն հարցրեցի.
-Պապիկ ժամը քանի՞սն է:
Նա նայեց իր շուրջը։
-Պապի՛կ:
-Լռի՛ր, ստուգում եմ:
-Ի՞նչը:
-Թե քանիսն է ժամը:
-Հասկացա, իսկ քանի՞սն է։
-Որ լռես կասեմ: Ժամը 7:30,-ասաց նա ու հավելեց, որ նշանակում է՝ արագ պիտի գնանք
տուն:
Երբ տեղ հասանք՝ պապս հանեց իր գլխարկն ու նստեց ճոճաթոռին, ինձ էլ նստեցրեց
ծնկներին.
-Հիմա ես քեզ մի պատմություն կպատմեմ, որի մասին դժվար թե լսած լինես:
-1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը գիտե՞ս։
-Չէ, բայց որ պատմես կիմանամ,-ասացի ես:
-1915թ․-ը տեղի ունեցած ամենադաժան բանն էր երիտթուրքերի կողմից.
-Ովքե՞ր են դրանք:
-Դրանք մեր նենգ ու դաժան թշնամիներն են: Այդ օրերին ամբողջ հայությունը մնացել էր աղոթքի հույսին։
Պապիկիս արտահայտությունը, որ այդ երիտթուրքերն էին կազմակերպել ցեղասպենությունը, ինձ մոտ վրեժի անհագ ցանկություն առաջացրեց, որը մինչ օրս կա յուրաքանչյուր հայի հոգում: Եվ ես կարծում եմ, որ ամենքս պարտավոր ենք զինվել ոչ միայն զենքով, այլև մտքով, գաղափարով և ուժեղ կամքով,և որն էլ վրեժխնդրության խելամիտ տարբերակը կլնինի։
Իմ Արարատը
Արփինե Հարությունյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Երկար ժամանակ մտածում էի այլ երկրներ գնալու և աշխարհն ավելի մոտիկից ճանաչելու մասին: Հիշում եմ, թե ինչպես էի փոքր ժամանակ մանկապարտեզում անդադար նկարում Արարատն՝ իր ճերմակ գագաթով, որն անդադար ամպերի հետ զրույցի է բռնվում:
Վրան հայկական դրոշ և նկարն արդեն պատրաստ է:
Դաստիարակս անդադար ասում էր.
-Դու ուրիշ բան նկարել չգիտե՞ս:
Իսկ ես պատասխանում էի.
-Բոլորը նկարում են այն, ինչ ուզում են, ես էլ ուզում եմ նկարել Արարատը:
Եվ նա լռում էր, սակայն ամեն անգամ կրկնում էր այդ անմիտ նախադասությունը՝ ակնկալելով մեկ այլ պատասխան, բայց ես նույնն էի պնդում:
Վերջացան ուրախ օրերը: Եկավ սեպտեմբերի 1-ը՝ շատ երեխաների համար տարվա չսպասված ամիսը, որն իր հետ բերում է միմիայն տանջանք: Իսկ մայիս ամիսն այդ տանջանքը մեղմացնում է՝ նախապատրաստելով մեզ ամառային արձակուրդին: 10-րդ կամ շատերը 12-րդ դասարանում վայելում են կարճաժամկետ հանգիստը, որից հետո գալիս է երկար տարիների անավարտ աշխատանք՝ ավագ դպրոց, զանազան քննություններ, համալսարան, աշխատանք և ծնող դառնալու ժամանակը:
Ես դեռ այդ ամենի միջով չեմ անցել, բայց արդեն դպրոցն ավարտել եմ և այս կարճաժամկետ հանգստի ժամանակ ուզում եմ երազանքս իրականացնել և մեկնել գուցե Հունաստան կամ Եգիպտո՞ս: Այսպես որ շարունակվի՝ ես չեմ հասցնի որևէ տեղ գնալ։ Լավ, կգնամ Փարիզ: Միացնելով հեռախոսս՝ տեսա մի քանի նկար, որոնք ուղարկվել էին դաստիարակիս կողմից։ Նկարներում Արարատն էր:
Ես չցանկացա ժամանակ կորցնել և դեպի Փարիզ ուղևորության տոմս գնեցի։ Չվերթը 01:05-ին էր: Ես արագ սկսեցի ճամպրուկս դասավորել: 01:03 արդեն օդանավակայանում էի և մինչ ինքնաթիռի գալը հույս ունեի, որ շատ չեմ կարոտի Հայաստանը, առավել ևս Արարատը, քանի որ շուտ էի վերադառնալու։
Ես հարմար տեղավորվեցի ինքնաթիռում և այն շարժվեց: Երբ հասանք Փարիզ՝ ես քնած էի և էլի կքնեի, եթե չլիներ այն ձայնը, որը հրահանգ էր այն մասին, որ մենք հասել ենք:
1 օր, 2 օր, 1 շաբաթ, 3 ամիս․․․․Ժամանակն այնքան արագ անցավ, որ արդեն ուզում էի վերադառնալ Հայաստան, տեսնել իմ Արարատը, որից ես երկար ժամանակ երես էի թեքել: Հիմա նրան շատ եմ կարոտել, հույս ունեմ՝ նա էլ ինձ: Սակայն դեպի Հայաստան չվերթը 8 օրից էր: Ի՞նչ անեի: Ստիպված էի սպասել: Հայրենինիքս ինձ էր սպասում, որն ինձ մանուկ ժամանակ հիացնում էր իր ամեն մի անկյունով, իսկ ես հիմա լքել եմ նրան, բայց, երբ վերադառնամ՝ կարծում եմ կների ինձ…:
суббота, 1 июня 2024 г.
Հիմա ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր արժանի են Մարդ կոչմանը
Գիշերային ու աղմկոտ Երևան:
Ես,
ինչպես միշտ, թափառում էի փողոցներում: Չէի էլ հիշում, թե ե՞րբ եմ վերջին անգամ մի բան դրել բերանս։ Մարդիկ անտարբեր անցնում էին իմ կողքով: Ես հազիվ էի կարողանում փախչել
նրանց ոտնաթաթերի ծանր հարվածներից: Դեպի անհայտության այդ իմ ճանապարհին նկատեցի մի
երեխայի, ով նստած էր ոչ հեռվում գտնվող նստարանին ու ագահորեն հոշոտում էր մի
ախորժաբեր բրդուճ: Զգուշորեն մոտեցա թմբլիկ այդ տղային
ու նշաններ տվեցի, որ սոված եմ: Սովածը ո՞րն է, սովից շուտով կսատկեմ: Նա, ի պատասխան
իմ քայլերին, տեղից վեր թռավ ու ոտքով հարվածեց գլխիս:
-Փախի՛ր
այստեղից, քոսոտ շուն,- ասաց նա ու ևս մի անգամ կծեց բրդուճը:
Ես
ճարահատյալ հեռու գնացի: Հիմա միակ տարբերակն աղբամանն էր: Վստահ էի, որ այնտեղ այս
ժամին հավաքված էին թաղամասի բոլոր թափառական շներն ու կատուները, ու երևի իրար կծում
ու ճանկռոտում էին մի կտոր ուտելիքի համար, բայց…ի՞նչ կարող էի անել: Քայլեցի դեպի
աղբամանը: Աղբամանից լսվող կատաղի ձայներն անտեսելով՝ թռա ներս: Ուշացել էի… Ամեն ինչ
արդեն վաղուց վերացրել էին: Հիմա էլ անցել էին իրար: Եվ այն, ինչ մնում էր անելու,
այդ կատաղի մարտին հետևելն էր: Նստել էի անկյունում` մի հնամաշ պայուսակի վրա, ու ապուշ
կտրած նայում էի նրանց: Հանկարծ լսվեցին մոտեցող ոտնաձայներ: Բոլորը քարացան: Ձայնը
կուլ տվեց մի համեղ բան ու մնացորդը գցեց աղբամանը: Այն ընկավ վրաս ու ես հափշտակեցի՝ ինչպես կաներ յուրաքանչյուր սոված շուն կամ կատու: Սակայն, մինչ «ընթրիքս» կհասներ ստամոքս,
կողքիս բոլոր շներն ու կատուները հարձակվեցին վրաս՝ փորձելով խլել ուտելիքս: Ի ուրախություն
ինձ և ստամոքսիս՝ նրանց դա չհաջողվեց, բայց հաջողվեց քրքրել ու ճանկռոտել ինձ: Թաթս
արյունոտվեց ու հասկացա, որ չեմ կարող դուրս գալ բարձր աղբամանից: Շուտով մյուսները
գնացին նոր աղբաման «կողոպտելու», ու ես մնացի միայնակ: Կշտանալուց հետո մնում էր ի՞նչ:
Իհարկե, քնել: Ես գլուխս հենեցի հնամաշ պայուսակին ու խոր քուն մտա:
Արթնացա
վաղ առավոտյան` քաղաքի անցուդարձից: Փորձեցի դուրս գալ աղբամանից, բայց թաթս դեռ ցավում
էր: Ինչքան էլ փորձեցի դուրս պրծնել, միևնույն է, չստացվեց: Ես սկսեցի հաչալ փակ աղբամանի
միջից: Թվում էր, որ երբեք էլ ոչ ոք չէր լսելու թափառական ու վիրավոր այդ շանը, քանի
որ ոչ այդքան հեռվում մեկը կիթառ էր նվագում, ինչն ավելի էր խլացնում փրկության կանչող
հաչոցներս: Չեմ կարող ասել, որ նվագողն անտաղանդ էր: Բայց ինչպե՞ս պետք է հավանեի,
երբ նվագի պատճառով ոչ ոք ձայնս չէր լսում: Միակ անձն, ում ականջին կարող էին հասնել
հաչոցներս, այդ փողոցային կիթառահարն էր: Ու այդպես էլ եղավ. րոպեներ անց կիթառի ներդաշնակ
հնչյունները լռեցին ու մի ծեր ձայն, կարծես, ինքն իր հետ խոսելով մոտեցավ.
-Կույր
եմ, բայց հո խուլ էլ չե՞մ:
Այդ
խոսքերին հետևեցին նրա քայլերը դեպի աղբամանն ու այն բացվեց: Աղբամանի գարշահոտությունից
հետո փողոցի փոշոտ օդը դրախտային էր թվում: Ես նայեցի վերև: Մի ծերուկ` անխնամ երկար
մազերով, հյուծված ու նիհար ձեռքերը պարզեց դեպի ինձ: Ես, թեթև թռիչքից հետո, հայտնվեցի
նրա գրկում: Նա փակեց աղբամանը, վերադարձավ այնտեղ, որտեղ կիթառ էր նվագում ու նստեցրեց
ինձ մի հին ու քրքրված ներքնակի վրա: Շոյեց գլուխս ու ասաց.
-Արի
ծանոթանանք, ես Բորիսն եմ…
Ես, զգալով, որ ծերուկը ոչ մի վատ միտում
չունի ու ամենևին էլ նման չէ փողոցի անտարբեր ու անսիրտ անցորդներին, ի պատասխան լիզեցի
նրա ձեռքերը: Նա հռհռաց ու շրջվեց, ուսապարկից հանեց չոր ու ցամաք հացի մի
կտոր, գցեց թաթիս դիմաց, ապա հանեց նաև ջրի շիշը: Ափսեն, որում մի քանի մետաղադրամ
կար՝ դատարկեց, ջուրը լցրեց մեջն ու դրեց հացի կողքին: Այս ամենը անչափ հաճելի էր,
բայց, միաժամանակ, անսպասելի: Երբեք չէի հանդիպել այնպիսի մեկին, ով ոչ միայն կօգնի անօգնական
թափառական շանը, այլ նաև կկերակրի՝ տալով իր վերջին հացի կտորը: Փաստորեն, բարի մարդիկ
էլ կան: Մինչ այդ ես ապրում էի մարդկանց հանդեպ ատելության անսպառ զգացումով: Բայց
ծերուկը փոխեց մարդկանց մասին իմ վատ կարծիքն ու փրկեց նրանց իմ գազազած հայացքներից:
Հ
իմա ես գիտեմ, որ այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր արժանի են Մարդ կոչմանը: Չէ՞
որ բոլոր բանական արարծները չեն, որ կարող են մարդ կոչվել: «Մարդ». հպարտ է հնչում,
իզուր չէ ասված:
Ես ավելի ոգևորված սկսեցի խժռել խղճուկ ու չորացած հացի կտորը, այնուհետև խմեցի ջուրը, որն այդքան էլ թարմ չէր: Թափառական կիթառահարը վերցրեց հնադարյան կիթառն ու գլխից հանելով մաշված գլխարկը՝ դրեց իր առջև: Վայրկյաններ անց լսվեց այն հիասքանչ մեղեդին, որ լսել էի դեռ աղբամանից: Սակայն հիմա այն ավելի պարզ էր, հստակ: Երբևիցէ այս նուրբ ու ներդաշնակ հնչյուններին նման ոչինչ չէի լսել: Ծերուկը քրտնաջանորեն տարուբերում էր մատները՝ մի ստեղնից մյուսը: Իսկ մարդիկ անցնում էին մեր կողքով ու հայացք անգամ չէին գցում դեպի այդքա՜ն դուրեկան մեղեդին: Հարյուր անցորդից հազիվ երկու-երեքը նկատեին ու մետաղադրամ գցեին գլխարկի մեջ: Մնացածները քայլում էին անտարբեր, գլուխները կախած ինչ-որ լուսարձակող սարքի վրա: Մարդիկ դրան հեռախոս են կոչում: Այսօր հեռախոս կգտնես յուրաքանչյուր շնչավոր ռոբոտի մոտ: Սակայն Բորիսը` տաղանդավոր այդ թափառական կիթառահարը, նույնիսկ կույր հայացքը չէր պարզում դեպի մարդկանց կողմը` ինչ-որ բան հայցելու միտումով: Երևի չէր ուզում հիասթափություն ապրել: Գլուխը կախել էր կիթառի ու միայն կիթառի վրա…
Շուտով
Բորիսը դադարեցրեց նվագը, վերցրեց ասֆալտից գլխարկն ու բռի մեջ լցրեց մետաղադրամները:
Սկսեց հաշվել դրանք (չգիտեմ ինչպես, եթե չոր տեսնում դրանք), ապա զգուշորեն շոյեց գլուխս,
վեր կացավ մաշված կտորի վրայից և ասաց.
-Սպասի՛ր,
հիմա կգամ:
Մետաղադրամները կրկին չխչխկացնելով քայլեց դեպի մոտակա առևտրի կենտրոնը: Այդ ընթացքում ես նայում էի մարդաշատ մայթերին: Հանկարծ սուր դեմքով մի կին մոտեցավ ինձ, բարձրակրունկ ու իր պես սուր կոշիկով թափեց մետաղյա ափսեի ջուրը: Ես հետ քաշեցի թաթերս ջրի հոսքից, իսկ նա, քիթն ավելի ցցելով շարունակեց ճամփան: Նրա դիմացից էլ Բորիսն էր քայլում` ձեռքին մի տոպրակ: Ես, տեսնելով նրան, վազեցի ընդառաջ և սկսեցի հաչալ՝ կարծես հայտնելով զայրույթս այն կնոջ հանդեպ: Նա երևի հասկացավ եղելությունը ու ըմբռնող հայացքով նայեց ինձ:
-Ոչինչ, ես քեզ համար ավելի լավ բաներ եմ բերել:
Նա
ծանր-ծանր նստեց մաշված կտորին ու սկսեց դատարկել տոպրակը: Հանեց շան կեր, ինչ-որ ըմպելիք: Այն կերն ու ըմպելիքը, որ կարող են ուտել միայն ընտանի շները, և որ ես
երբեք չէի փորձել: Բորիսը գունավոր կերը շոշափելով լցրեց իր գլխարկի, իսկ անուշաբույր
ըմպելիքը՝ մետաղյա ափսեի մեջ: Ես սկսեցի ագահորեն ուտել ու խմել Բորիսի հյուրասիրած
ամեն բան: Նա շոյեց գլուխս ու վերցրեց կիթառը: Մինչ նա նվագում էր, իսկ ես ուտում ու
խմում, արևը մայր մտավ: Վառվեցին փողոցային լամպերն ու տների ջահերը: Լուսինը փոխարինեց
արևին, իսկ մարդիկ շուտով անհետացան:
Ուշ
գիշերին արթնացա անձրևի կաթիլների ձայներից: Բորիսը հորդ անձրևի տակ պառկած մուշ-մուշ
քնած էր (երևի սովոր էր): Ես չէի կարող թողնել նրան այստեղ ու պարզապես հեռանալ, գտնել մի տաքուկ անկյուն ու ննջել, իսկ առավոտյան կրկին վերադառնալ նրա գիրկն
ու ինչ-որ բան խնդրել: Դրա համար էլ արթնացրի նրան: Բորիսն անմիջապես հետ քաշեց անձրևի
տակից կիթառն ու թաքցրեց այն քրքրված շորերի արանքում: Նորից գլուխը հենեց ուսապարկին:
Ես հաչացի ու սկսեցի քաշել նրա շորերից՝ հասկացնելով, որ վեր կենա: Նա ասես անճարությունից
ոտքի կանգնեց: Հաչալով սկսեցի վազել, որ նա ձայնիս ուղղությամբ գա իմ հետևից: Հավաքեց
իրերը և սկսեց քայլել այնտեղ, ուր ես կուղղորդեի: Մի քանի րոպե անց, երբ արդեն երկուսս
էլ մինչև ոսկորներս թրջված էինք, հասանք այն տեղն, ուր նման եղանակին ինձ միշտ գրկաբաց
էին ընդունում: Դա մի խանութ էր` դռան դիմաց մի փոքրիկ անկյուն, որտեղ ինչքան էլ որ
վարար լիներ անձրևը, հաստատ չէիր թրջվի: Խանութի տերերն էլ` միջին տարիքի ամուսիններ,
հրաշալի մարդիկ էին, եթե իհարկե, այդ օրը լավ էին անցկացրել: Լինում էր, որ նաև կերակրում
էլ էին ինձ, բայց դա շատ հազվադեպ: Համենայն դեպս անձրևոտ եղանակին խանութի առջևում
ինձ տեսնելուն երբեք դեմ չէին լինի:
Այդ
անգամ ևս ես գնացի դեպի այդ խանութը, Բորիսն էլ իմ հետևից: Խանութի լույսերն արդեն մարել
էին, հաճախորդներն ու աշխատողներն էլ վաղուց հեռացել: Սակայն, բացի պատսպարվելուց ուրիշ
ոչինչ այդ պահին պետք չէր: Բորիսը, ինձ հեշտությամբ հասկանալով, տեղավորվեց խանութի
առջևում: Ասես որպես շնորհակալություն էլ գրկեց, շոյեց գլուխս: Այդպես նրա գրկում էլ
քնեցի…
Արշալույսը
նոր էր բացվել: Արևը ջերմ շողում էր ու տաքացնում օրը՝ կարծես մոռացության տալով գիշերվա
անձրևը: Բորիսի աչքերը, ինչպես միշտ, փակ էին: Դեռ քնած էր: Զարմանալիորեն ամբողջ գիշեր
կիթառը ձեռքից վայր չէր գցել: Ամուր գրկել էր այն ու թվում էր, որ երբեք էլ բաց չի
թողնելու: Ահա և խանութի տերերը: Նրանք` բանալին ձեռքներին, քնկոտ մոտեցան մեզ:
-Բարև:
Այս ու՞մ ես հետդ քարշ տվել: Երևում է, որ տեղի թափառականներից է, բայց նախկինում այս
կողմերում չեմ տեսել,-երևի պատասխանի սպասելով հարցրեց թմբլիկ կինը:
Ես
ուղղակի լիզեցի Բորիսի ձեռքը: Ամուսիններն անխոս բացեցին խանութի կողպած դուռն ու
ներս մտան: Շուտով Բորիսը անցուդարձից արթնացավ ու անհանգիստ շոշափեց կողքերը:
-Այս
ու՞ր ենք,- հարցրեց նա:
-Ըհն,
արթնացավ,- ներսից լսվեց տղամարդու ձայնը: Վերջինս դուրս եկավ խանութից ու ձեռքը մեկնելով
դեպի Բորիսը՝ ասաց.
-Բարև
Ձեզ: Ես Վրույրն եմ: Այս փոքրիկ խանութն ինձ ու կնոջս է պատկանում։ Հենց երկուսս էլ աշխատեցնում
ենք այն: Շնիկին այս կողմերում տեսած կամ, բայց Ձեզ…
Նա
երկար ժամանակ է նայում էր Բորիսի կույր ու փակ աչքերին: Վերջապես ձեռքը հետ քաշեց:
-Ես,-
խռպոտ ձայնով սկսեց ծերուկը,-ես մի թափառական երաժիշտ եմ: Արդեն 3-4 տարի է՝ ապրում
եմ դրսում: Ողորմություն չեմ խնդրում, ո՛չ: Չեմ կարողանում աշխատել, որովհետև բոլորը
մերժում են աշխատանքի ընդունել կույր ու հիվանդոտ ծերուկի: Բայց ես իմ ապրուսը վաստակում
եմ, փառք Աստծո: Ամեն օր փողոցներում կիթառ եմ նվագում ու դրանով գոնե մի քանի կոպեկ
առնում,-հանկարծ նա լռեց:
-Ձեզ
ինչպե՞ս դիմեմ,- անհարմար լռությունը կոտրելու համար հարցրեց Վրույրը:
-Կներեք,
հիշողությունս էլ մի բան չէ: Ես Բորիսն եմ:
-Եկեք
ներս: Կպատմեք Ձեր` մինչ փողոցում հայտնվելը ճանապարհի մասին: Համ էլ Ձեզ մեր խանութի
եղածով կհյուրասիրենք, դժվար թե կուշտ լինեք…
Վրույրի
հետևից Բորիսը նույնպես խանութ մտավ:
-Սրան
ինչո՞ւ ներս բերեցիր, խանգարելու է,- դժգոհ հարցրեց Վրույրի կինը:
Վրույրն անխոս մի ջղային հայացք նետեց կնոջ ուղղությամբ և նստեցրեց ծերուկին խանութի միակ աթոռակի
վրա:
-Սուրճ
կուզե՞ք, Բորիս ջան:
Բորիսը
տարօրինակ ծիծաղեց և պատասխանեց.
-Երեք տարի է սուրճ չեմ խմել: Երևի համն էլ եմ մոռացել: Կուզեի վերհիշել:
Մինչ Վրույրի կինը սուրճ էր եփում Բորիսի և ամուսնու համար, Բորիսը պատմում էր նրա երիտասարդական, ինչու՞ ոչ նաև ծերունական` մինչև փողոցում հայտնվելու տարիների մասին: Պատմում էր մի առանձնահատուկ հաճույքով: Թվում էր, թե փակ աչքերը փայլում էին այնպես, ինչպես կարող էին փայլել մանկական` խինդով լի աչքերը: Րոպեներ անց նրա առջև մատուցվեց այդքան սպասված սև սուրճը: Նա մի կում արեց և շարունակեց.
-Գիտեք
ի՞նչ վերհիշեցի,- կարծես հիշողությունների գիրկն ընկած հարցրեց Բորիսը:
-Ի՞նչ,-
հետաքրքությամբ հարցրեց Վրույրը, որ միաժամանակ սպասարկում էր այդ օրվա առաջին հաճախորդին:
Վերջինը շուտով հեռացավ: Վրույրը մոտեցավ Բորիսին:
-Ի՞նչ
հիշեցիք, պարոն Բորիս,- հարցրեց Վրույրը:
Բորիսը
չէր ուզում հետ գալ ջերմ հիշողությունների գրկից: Վերջապես նա սկսեց.
-Շա՜տ
երկար տարիներ առաջ, երբ երեխա էի, որոշել էի գեթ մեկ անգամ կում անել սուրճ կոչվածից:
Ծնողներիս դիմելն այդ հարցով անօգուտ էր: Եվ ես` 10-ամյա Բորիսս, երբ մենակ էի մնացել
տանը, ինձ համար սուրճ պատրաստեցի, (մի քանի անգամ աչքովս էր ընկել դրա պատրաստման
եղանակը): Այն, իրոք, շատ թունդ էր ստացվել: Բայց 10-ամյա երեխան ուշադրություն չի
դարձնում համին, այլ միայն տեսք, անվանում: Այդպես էլ ես էի…
-Հետո՞…,-
կլանված Բորիսի մանկության մեջ, հարցրեց Վրույրը:
-Հետո
այն, որ որոշեցի սուրճով կիթառ նվագել: Այդպես միշտ հայրս էր անում: «Ինչո՞վ եմ պակաս»
մտածեցի ես ու անփութորեն ողջ սուճը լցրի կիթառիս վրա: Տաքությունից լարերից մի քանիսը
կտրվեցին: Ես անչափ նեղվեցի: Օրերով լաց էի լինում: Ո՜նց էի սիրում կիթառս, նվագելը…
-Կցանկանաք
աշխատել, պարոն Բորիս,- անսպասելիորեն հարցրեց Վրույրը:
-Ցանկությունը շատ քիչ է, տղա՛ս: Ինձ ոչ ոք պատրաստ չէ ընդունել աշխատանքի:
-Հավատացե՛ք,
բարի մարդիկ քիչ են, բայց դեռ չեն վերացել,- խորհրդավոր ասաց Վրույրը:
-Կուզեի
հավատալ, բայց…եթե իհարկե տեսնեմ այդ մարդկանց գործերը, այլ ոչ միայն լսեմ դրանց մասին:
-Շուտով
ինքներդ կհամոզվեք, որ խոսքերս ճշմարիտ են,- ջերմ ժպիտով ասաց Վրույրը:
-Ի՞նչ
նկատի ունես, որդի՛ս:
-Ես
ձեզ աշխատանք եմ առաջարկում: Աղջիկս իր սեփական նվագախումբն ունի: Վստահ եմ, որ դեմ
չի լինի դրա համալրմանը:
-Նրան
հաստատ կույր կիթառահար պետք չէ: Դա լավ է, որ ուզում ես մի լավ բան արած լինես, Վրույր
ջան, բայց մի տանջվիր, ինձ համար կյանքն ուրիշ ծրագրեր ունի: Ես ավելի լավ է գնամ, ավելորդ նեղություն պատճառեցի:
Նա
վեր ելավ աթոռից, վերցրեց կիթառը և քայլեց դեպի դուռը: Ես Վրույրին հայացքով հաջողություն
մաղթեցի և Բորիսի հետևից դուրս եկա խանութից: Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Վրույրը
և դարձյալ բարեհամբույր ասաց.
-Պարոն
Բորիս, Դուք Ձեր ուսապարկը մոռացաք:
-Օ՜հ,
շնորհակալ եմ
-Դեռ
չե՞ք մտափոխվել,- շարունակեց զրույցը Վրույրը:
-Այսի՞նքն:
-Դե
ցանկություն չունե՞ք աշխատելու քաղաքի լավագույն նվագախմբերից մեկում ու դառնալ դրա
անդամ: Պարոն Բորիս, ես չեմ ուզում, որ Ձեր ներդաշնակ նվագը մնա փողոցի փոշոտ օդում
ու անճաշակ անցորդների ականջներում, երբ կան նրանք, ովքեր պատրաստ են անդադար լսել
Ձեզ և գնահատում են գեղեցիկը, ինչպիսին է Ձեր նվագը: Վստահ եմ, որ Դուք արժանի եք այդ
ուշադրությանը:
-Դու
ի՞նչ գիտես, թե ես ինչպես եմ նվագում:
-Աղջիկս
է լսել։ Ավտոմեքենայով այդ փողոցով անցնելիս է եղել, լսել Ձեր հիասքանչ երաժշտությունը,
սիրահարվել ձեր տաղանդին: Սակայն չի մոտեցել Ձեզ, քանի որ շտապում էր իր նվագախմբի
հերթական ելույթին: Հետո վերադարձել է, բայց չի գտել Ձեզ:
-Ի՞նչ
գիտես, որ դա ես եմ եղել: Գուցե մեկ ուրիշն էր: Դու հաստատ շփոթում ես,- համառում էր
Բորիսը:
-Ավելի
քան վստահ եմ, որ դա հենց Դուք էիք: Եկեք իմ հետևից: Ի դեպ Ձեր շնիկը նույնպես նվագախմբում
աշխատանքի անցնելու շանսեր ունի,- շոյելով գլուխս ասաց Վրույրը:
Բորիսն
էլ չէր խոսում: Միայն լուռ ու հնազանդ քայլում էր: Շուտով մենք հայտնվեցինք մի հսկա
շինության առջև:
-Ահա
և տեղ հասանք,- ասաց Վրույրը:
Նա
բացեց մուտքի դուռը ու ներս մտավ:
-Շողի՜կ,
աղջի՜կս…
Ի
պատասխան Վրույրի կանչին՝ սենյակներից մեկից հայտնվեց մի նրբիկ, երիտասարդ աղջիկ;
-Ողջույն
պապ, բարև Ձեզ,-ասաց Շողիկը և մի տեսակ զննող հայացքով սկսեց նայել Բորիսին: Հանկարծ
նա վեր թռավ.
-Այո՜,
ես գտա նրան:
Վրույրն
իրեն չափազանց գոհ զգաց և ասաց.
-Դե
աղջիկս, հուսամ, որ քո նվագախմբում մեր տաղանդավոր Բորիսի համար տեղ կգտնվի,- ասաց
Վրույրը,- և նրա շնիկի համար նույնպես,- զվարթ ավելացրեց նա:
-Իհարկե,-
նույնպես ուրախ պատասխանեց աղջիկը:
-Ես Շողիկն
եմ` «Արևի շողեր» հանրահայտ նվագախմբի ղեկավարը: Եվ Ձեզ ընդունում եմ աշխատանքի:
-Անչափ հաճելի
է, դուստրս, ես էլ Բորիսն եմ:
-Դե, պարոն
Բորիս, հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատել նման արտիստի հետ: Սա ընդամենը սկիզբն էր,
մենք միասին դեռ մի ամբողջ ճանապարհ ունենք անցնելու: Ձեզ աշխարհի ամենամեծ բեմերն
են սպասվում: Եկեք, ծանոթացնեմ նաև խմբի մնացած անդամների հետ:
Ահա, այդ օրվանից
ես ու Բորիսը դարձանք Շողիկի «Արևի շողեր» նվագախմբի գլխավոր անդամներից: Այո՛, և ես
նույնպես` որպես հարվածային գործիքների երաժիշտ: Ճիշտ է, դրա համար շատ ջանքեր ու ժամանակ
պահանջվեց, բայց դա այլևս կարևոր չէ: Հիմա մեր նվագախումբը փայլում է տարատեսակ երկրների
բեմերում, հիացնում հանդիսատեսին, գերում սրտեր:
Հենց այսպես, մի անգամ փողոցում ինչ-որ մեկը ինչ-որ տեղ, տարիներ շարունակ ինքն իրեն երկար որոնումներից հետո վերջապես գտավ իրական տունը,
ընտանիքը, աշխատանքը; Փաստորեն, աշխարհի ինչ-որ մի անկյունում Բորիսի ապագան նրան էր
սպասում: Եվ գուցե քոնը նույնպես…
Հաղորդագրություն
Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման
Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...









