Արամ Արևշատյան ԱՀՏ Լրագրության դասարան Հայկական Ամանորը, իմ կարծիքով, շատ ճոխ է նշվում։ Սեղանին Ամանորի ամենակարևոր ուտեստներից են` հավի կրծքամիսը, նրբաբլիթները, մայրաքաղաքային աղցանն ու տոլմա։ 23։55 րոպեին, երբ հայրիկը լսում է Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի ու վարչապետի ուղերձը, այդ ընթացքում մայրիկը հասցնում է հագնել իր ամենագեղեցիկ հագուստը, բայց միշտ լինում է հողաթափերով։ Ինչպես միշտ` հիշում է, որ տոլման վառվում է և արագ վազելով գնում է գազն անջատելու։ Այդ ժամանակ պապիկն ասում է իր հայտնի խոսքը «հլը թեքեք Ռուսաստան»։ Հենց հայրիկը տեսնում է, որ ժամը 24։00_ն է, շտապեցնում մայրիկին ու ասում իր հայտնի խոսքը. «Կնիկ, հլը հել ետ տոլմի կողքից»։ Մայրիկը գալիս է իր շամպայնը խմում և գնում է նորից տոլմայի մոտ։ Մի խոսքով` իսկական ամանորյա խառնաշփոթ։
Որոնում
понедельник, 30 декабря 2024 г.
Ամանորյա խառնաշփոթ

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Հաղորդագրություն
Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման
Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...

Комментариев нет:
Отправить комментарий