Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրահատուկ ավանդույթներով, որոնք արտացոլում են տվյալ ժողովրդի մշակույթն ու արժեքները։ Մենք բոլորս լավ ծանոթ ենք հայկական ավանդույթներին, այնպես որ, եկեք խոսենք, օրինակ, Մեքսիկայի մասին։
Մեքսիկայում Ամանորը նշվում է գունեղ և բարի մթնոլորտում: Տներում պատրաստվում են փինյատաներ՝ վառ գույների մեծ կավե կամ թղթե ծաղիկներ, որոնք լցված են քաղցրավենիքով և փոքրիկ նվերներով: Այս փինյատաները կոտրվում են երեխաների կողմից՝ հաջողություն բերելու նպատակով: Մեքսիկացիները կեսգիշերին ուտում են խաղողի 12 հատիկ, որը խորհրդանշում է տարվա 12 ամիսների բարեկեցությունը:
Համարվում է, որ եթե հասցնես ուտել բոլոր 12 հատիկները՝ նոր տարին հաջող կդասավորվի։
Այժմ տեղափոխվենք Բրազիլիա, որտեղ Ամանորը՝ «Réveillon»-ը, հիմնականում նշվում է ծովափերում: Մարդիկ կրում սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, և ծաղիկներ են նետում օվկիանոս՝ երախտագիտության և նոր տարվա հաջողության համար: Հրավառությունների արդյունքում լուսավորվում է երկինքը, իսկ մարդիկ ցատկում են յոթ ալիքի վրայով՝ բախտ բերելու նպատակով: Բրազիլիայում կա հետաքրքիր ավանդույթ՝ Ամանորի գիշերը ծովափին կանգնելով ցատկել յոթ ալիքի վրայով: Յուրաքանչյուր ցատկի հետ մարդիկ ցանկություն են պահում, քանի որ ալիքները համարվում են կյանքի, էներգիայի և հաջողության աղբյուր: Այս գործողությունը խորհրդանշում է նոր տարում հաջողությունների, ուժի և ներքին խաղաղության ապահովումը:
Չնայած տոնակատարության ձևերի բազմազանությանը՝ բոլորի նպատակն է դիմավորել Նոր տարին ուրախությամբ, մաքրությամբ և լավատեսությամբ՝ նորի և հաջողությունների ակնկալիքով:

Комментариев нет:
Отправить комментарий