ԱՀՏ Լրագրության դասարան
2025 թվականը դիմավորեցի Արագածոտնի մարզի գյուղ Վերին Բազմաբերդում՝ տատիկիս և պապիկիս հետ։ Նախատոնական օրերին եղբորս հետ օգտվում էինք ձյան շռայլությունից՝ խաղալով ձնագնդի, պատրաստելով ձնեմարդ։ Իսկ, ահա
դեկտեմբերի 31-ին, ինչպես միշտ մայրիկը և տատիկը խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ ժամը 23։55 է, որ նրբաբլիթները բացակայում են ամանորյա սեղանից։ Մորեղբայրս էլ, որպես չգրված օրենք, 22:00-ից մինչև 23:05 լոգանք էր ընդունում։
Հայրս, պապիկս և ես դիտում էինք ամանորյա ֆիլմերը, իսկ եղբայրս ձեռքից բաց չէր թողնում հեռախոսը։ 24։00-ին, երբ հնչեցին զանգերը մենք շամպայնը բացեցինք, շնորհավորեցինք միմյանց և նստեցինք ամանորյա սեղանի շուրջ։ Ես անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է գալու Ձմեռ Պապը, բայց, երբ գնացի մայրիկիս ջուր բերելու՝ եկա ու տտեսա, որ Ձմեռ պապն արդեն բերել էր իմ ուզած նվերը, արևելյան մարտարվեստների սառը զենքը, նունչակին։

Комментариев нет:
Отправить комментарий