Որոնում

суббота, 15 февраля 2025 г.

Անգամ ամենադաժան պայմաններում մարդը կարող է պայքարել․ինչո՞ւ սիրեցի Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Այսօր որոշել եմ պատմել իմ սիրելի «Հաղթական կամար» վեպի մասին։ 1945 թվականին վիպասան, դրամատուրգ և սցենարիստ Էրիխ Մարիա Ռեմարկը գրում է իր հերթական գլուխգործոցը՝ «Հաղթական կամար», որը դառնում է պատերազմի և սիրո մասին ամենազդեցիկ վեպերից մեկը։ Պատերազմից խեղված ճակատագրեր, սիրո վերջին հույսեր, կորստի դառնություն՝ այս ամենը ապրում է վեպի էջերում, ինչպես և Փարիզի մռայլ փողոցներում թափառող գլխավոր հերոսը՝ Ռավիկը։

«Հաղթական կամար»-ը, մի պատմություն է, որը նկարագրում է մարդու կյանքի անխուսափելի դժվարություններն ու տառապանքը, բայց նաև նրա ուժը դիմակայելու և գոյատևելու։ Ռեմարկի վեպը ցույց է տալիս, թե ինչպես են պատերազմը, սիրո ցավերը և անցյալի բեռը խեղում  մարդկանց ճակատագրերը, բայց, միաժամանակ, նրանց մեջ կա նաև գոյատևման կամք։

Գլխավոր հերոսը՝ Ռավիկը, մի ժամանակ հայտնի վիրաբույժ, այժմ Փարիզում ապրում է առանց իր անցյալի ու ինքն իրեն ճանաչելու։ Սակայն նա մարդկային կերպար է, ով ի վիճակի է սիրելու, հասկանալու և պայքարելու։ Բայց պայքարն անիմաստ է թվում, քանի որ պատերազմը նրան զրկել է ամեն ինչից։ 

Ռեմարկի «Հաղթական կամարը» ոչ միայն վեպ է պատերազմի և կորուստների մասին, այլ նաև մի լուսավոր հիշեցում այն մասին, որ անգամ ամենադաժան պայմաններում մարդը կարող է պայքարել։ Այն խոսում է մարդու ներքին ուժի մասին, որն, ի վերջո, պարտվում է աշխարհի անարդարություններին։

Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը խորապես վերլուծում է պատերազմի, սիրո և կորստի թեմաները։ Հերոս Ռավիկի ճակատագիրը ներկայացնում է, թե ինչպես պատերազմը, չնայած մարդու կամքին, խեղում է և քայքայում է ամեն ինչ։ Վեպը արտացոլում է մարդու պայքարը գոյատևելու և անցյալի հետ հաշտվելու համար, բայց նաև ցույց է տալիս, որ այս պայքարը հաճախ անիմաստ է դառնում, երբ պատերազմը անշրջելիորեն ազդում է մարդկային կյանքերի վրա։ Վեպի խորքային իմաստն այն է, որ նույնիսկ ամենադաժան պայմաններում մարդը կարող է գտնել գոյատևման և սիրո  փայլեր։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...