Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հունվարի 25-ին Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի հյուրը հնագետ Տիգրան Ալեքսանյանն էր։ Նա նշեց, որ հաճախ հնագետներին շփոթում են հնէաբանների հետ, սակայն հնագետի և հնէաբանի մասնագիտությունների միջև տարբերություն կա։
«Հնագետն ուսումնասիրում է մարդկության պատմության անցյալի նույթերի միջոցով։ Այսինքն, մենք ուսումնասիրում ենք այն ամեն ինչը, ինչը ստեղծել է մարդը․տուն, եկեղեցի, թոնիր, կարաս է սարքել, դրամ է հատել և այլն։ Ինչ մարդը ստեղծել է՝ գտնում, ուսումնասիրում ենք ու այդ մասնագիտությունը կոչվում է հնագիտություն։ Իսկ հնէաբանը բրածո կենդանիներ, դինոզավրեր ուսումնասիրող մասնագետն է»,-մանրամասնեց Տիգրան Ալեքսանյանը։
Տիգրան Ալեքսանյանն ասաց, որ զբաղվում է Հայաստանի միջնադարարյան հնագիտությամբ։ Միջնադարը սկսվում է Քրիստոնեությունից մինչև 17-ից 18 դարերը։
«Շատ հետաքրքիր մասնագիտություն է, աշխատում ենք դրսում։ Պեղումներից հետո գալիս է ամրակայման փուլը։ Հնագիտությունը պատմության ամենախոշոր դոնորն է»,-շեշտեց հնագետը։
Նրանք այդ պեղումները անում են հատուկ սարքավորումներով և, եթե այդ սարքավորումները չլինեն՝ չեն կարողանա աշխատել։
Տիգրան Ալեքսանյանն իր հետ բերել էր մի քանի հնագիտական իրեր․ կավե ափսե, որը 800 տարվա էր, նախաքրիստոենական դամբարանից հայտնաբերված սարդիոնե քարից ուլունք, ապակուց պատրաստված ապարանջան։
Հնագետն ասաց, որ այն ժամանակ երբ, որ մարդը մահանում էր նրա հետ դնում էին իր սիրելի իրերը և այդ թևնոցը դրանցից մեկն էր։Նշեց նաև, որ այդ թևնոցը մոտավորապես 3000 տարվա թևնոց է։
Տիգրան Ալեքսանյանը պատասխանեց մեզ հուզող հարցերին։
Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն են տևում պեղումները, նա հայտնեց, որ կապ ունի վայրը․ եթե վայրը մեծ է, ապա բավականին ժամանկ են ծախսում, իսկ եթե փոքր է, ապա ավելի քիչ ժամանակ ենք ծախսում։
Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է անհայտ ինչ-որ իրի որը չի պատկանել մեզ հայտնի պատմական ժամանակաշրջաններին՝ հնագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ անգամ սկզբից լինում է, որ չեն կարողանում հասկանալ, թե ի՞
նչ իրեր են։

Комментариев нет:
Отправить комментарий