Հանրակրթական
մի շարք դպրոցներում աշակերտները, լինելով դպրոցում շուրջ 8 ժամ, խուսափում են օգտվել, ինչպես իրենք են բնորոշում, գլխացավանք դարձած արտաքնոցներից։ Պատճառները տարբեր են․ դուռ կա՝ չի փակվում կամ ընդհանրապես բացակայում է, անտանելի հոտ է, չկա օճառ, զուգարանի թուղթ, պատերն ու դռները կեղտոտ են, չեն աշխատում ծորակները, ձեռքերը չորացնող սարքերը։
-Չեն պահվում հիգիենայի կանոնները, ինչը կարող է
առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Դպրոցի զուգարանների վիճակի բարելավումը պետք է լինի կրթական հաստատությունների առաջնային
խնդիրներից մեկը,-մեզ հետ զրույցում կարևորեցին աշակերտները։
«Դա զուգարան չէ, բանտ է,չնայած բանտն ավելի լավն է երևի»,-ասաց Պետրոս Մանուկյանը։
Աշակերտներից մեկն էլ լինելով գյուղերից մեկում՝ զարմացել էր տիրող մաքրությունից ու
անհրաժեշտ պարագաների առկայությունից։
«Գյուղի զուգարանները ոնց որ 5աստղանի ռեստորանի զուգարան լինեն, բա չէ մեր Երևանինը
սովորական անցք էլի»,-նկատեց աշակերտներից մեկը։
Աշակերտներից Սամվել Սողոմոնյանին էլ անհանգստացնում էր արտաքնոցի դռան բացակայությունը։
-Անգամ դուռ չկա, սա ի՞նչ է, որ համարվում է պետքարան։ Օճառաման են դրել, որը չի էլ
աշխատում։ Ավելի լավ է՝ սպասեմ, գնամ տուն, քան թե այդտեղ լվացվեմ։ Գնալու եմ Քաղաքապետարան՝
բողոքեմ,-նշեց Սամվելը։
Պարզվեց ՝ դպրոցի պետքարաննները ոչ միայն անմխիթար ու հակասանիտարական վիճակում են,
այլև անգամ օդափոխության խնդիր կա։
-Մտնում ես զուգարան՝ ահավոր վիճակ է։ Մի կողմից բարձր դասարանի աշակերտների ծխած ծխախոտի
հոտն է, մյուս կողմից՝ չօդափոխված տարածքը։ Հանդիպում եմ անգամ առանց դռան զուգարանների։
Չկա տաք ջուր ու աշակերտներն օգտվում են խոնավ անձեռոցիկներից, քանի որ ցուրտ է, ջուրն
էլ սառը։ Օճառի ու զուգարանի թղթի մասին անգամ խոսք չկա։ Չկան պայմաններ՝ հաշմանդամություն
ունեցող երեխաների համար, որպեսզի օգտվեն զուգարանից կամ լվացարանից։
Նյութը պատրաստեցին Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրութայն դասարանի աշակերտները

Комментариев нет:
Отправить комментарий