Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,
Ապրեն ազատ
Ուր կամենան
Հովհաննես Թումանյան
Հովհ․ Թումանյանը հայ գրականության դեղնած էջերում կմնա հավերժ: Լոռեցի մի պատանի, ով կոչված էր դառնալու Ամենայն հայոց բանաստեղծ:
Թումանյանի համբույրը` որպես աստղային դրոշմ
Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը գրականության դերը հասկացավ, երբ փոքր ժամանակ հոր ձեռքից բռնած այցելեց Թումանյանին ու արտասանեց նրա բանաստեղծություններից մեկը, որի համար արժանացավ մեծ գրողի համբույրին: Մանկության գեղեցիկ հուշը նրան ուղեկցեց ողջ կյանքում. «Վաթսուն տարի է անցել այդ օրից, բայց ես դեռ ճակատիս զգում եմ Թումանյանի համբույրը։ Այդ համբույրն ինձ այն ժամանակ ոգեշնչեց, որ ես ձգտեմ հասկանալու անհասկանալին, հասնեմ անհասանելիին: Ես սկսեցի շատ կարդալ, ամուր կապվեցի գրականությանը: Իսկ հետագայում համոզվեցի, որ Տիեզերքի ճանապարհն անցնում է բանաստեղծության միջով»,-գրել է Համբարձումյանը։
Տղային մի անգամ էլ վիճակվեց հանդիպել Թումանյանին, երբ դեռ 15-17 ամյա պատանի՝ դասախոսություններ էր կարդում աստղագիտության տարբեր ճյուղերի մասին։ Այդպիսի մի դասախոսության ներկա լինելով` Թումանյանը մարգարեաբար գուշակում է պատանու խոստումնալից ապագան. «Էս մի հատ տղան մեծ մարդ է դառնալու»:
Պատահականությո՞ւն էր, թե՞ դիպված այս երկու հայ մեծերի հանդիպումը։ Եվ,գուցե հենց Թումանյանին՝ անմեռ պոետին էր վիճակված ոգևորել Համբարձումյանին։
Եվ հիմա, թեև մեզանից ոչ ոք չի կարող վայելել մեծն գրողի համբույրն իր ճակատին, սակայն միգուցե շատերս ենք ոգեշնչվում և ոգեշնչվելու նրա գործերի շնորհիվ:
Ծնունդդ շնորհավո՛ր, Հովհաննես Թումանյան, Ամենայն հայոց
բանաստեղծ, ոգեշնչման հսկայական աղբյուր, անմեռ պոետ...

Комментариев нет:
Отправить комментарий