Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Խինդով ու աղմուկով հասանք այն տնակը, որը Արմինեն նախապես վարձել էր՝ երեկոն անցկացնելու համար։ Չգիտեմ, թե որտեղից էր նա դա գտել, ամեն դեպքում բոլորս գոհ էինք։
Երբ հասանք արդեն բավականին ուշ էր ու ցուրտ․ հավաքվեցինք սեղանի շուրջ, թեյը և մրգերը աղջիկները մոտեցրին սեղանին և սկսվեցին անվերջանալի խոսակցությունները։ Դրսում լսվում էին աղվեսների և գայլերի ոռնոցները, իսկ ձյունը մի ուրիշ հարմարավետություն էր ստեղծում։
Առավոտյան նախաճաշին երեխաներից մեկը որոշեց զբոսնել դրսում, մենք, իհարկե, չմիջամտեցինք և թույլ տվեցինք նրան վայելել գյուղի ազատությունը։ Գյուղացիներից ինչ-որ մեկի քուռակի հետևից վազելով նա անգիտակցաբար հայտնվել էր անտառում և մոլորվել։ Նրա անհետանալու մասին լսելուց հետո բոլորս խուճապահար եղանք և վազ
եցինք անտառ։ Ամբողջ օրն անտառում անարդյունք թափառելուց հետո հետ վերադարձանք և մի փոքրիկ խարույկ վառեցինք՝ տաքանալու համար։ Կիսալուսինը վերևից նայում էր մեզ ու տխուր ժպտում, կարծես հոգեպես կարեկցելով։ Բայց ամեն ինչ այսքան ուրախ ու հրաշքներով լի չէր լինի, եթե փոքրիկ աղջնակը մի նապաստակ ձեռքին մեր դիմաց չհայտնվեր։ Այո անհավատալի էր, ինչքան էինք ապշել՝ խոսքերով բացատրելու չէ։ Արդեն ոչինչ կարևոր չէր․ մենք միասին էինք՝ ողջ և առողջ։

Комментариев нет:
Отправить комментарий