Որոնում

пятница, 28 февраля 2025 г.

Դպրոցների արտաքնոցներն իսկական գլխացավանք են դարձել աշակերտների համար

Հանրակրթական մի շարք դպրոցներում աշակերտները, լինելով դպրոցում շուրջ 8 ժամ, խուսափում են օգտվել, ինչպես իրենք են բնորոշում, գլխացավանք դարձած արտաքնոցներից։ Պատճառները տարբեր են․ դուռ կա՝ չի փակվում կամ ընդհանրապես բացակայում է, անտանելի հոտ է, չկա օճառ, զուգարանի թուղթ,  պատերն ու դռները կեղտոտ են, չեն աշխատում ծորակները, ձեռքերը չորացնող սարքերը։ 

-Չեն պահվում հիգիենայի կանոնները, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Դպրոցի զուգարանների վիճակի բարելավումը պետք է լինի կրթական հաստատությունների առաջնային խնդիրներից մեկը,-մեզ հետ զրույցում կարևորեցին աշակերտները։

«Դա զուգարան չէ, բանտ է,չնայած բանտն ավելի լավն է երևի»,-ասաց Պետրոս Մանուկյանը։

Աշակերտներից մեկն էլ լինելով գյուղերից մեկում՝ զարմացել էր տիրող մաքրությունից ու անհրաժեշտ պարագաների առկայությունից։

«Գյուղի զուգարանները ոնց որ 5աստղանի ռեստորանի զուգարան լինեն, բա չէ մեր Երևանինը սովորական անցք էլի»,-նկատեց աշակերտներից մեկը։

Աշակերտներից Սամվել Սողոմոնյանին էլ անհանգստացնում էր արտաքնոցի դռան բացակայությունը։

-Անգամ դուռ չկա, սա ի՞նչ է, որ համարվում է պետքարան։ Օճառաման են դրել, որը չի էլ աշխատում։ Ավելի լավ է՝ սպասեմ, գնամ տուն, քան թե այդտեղ լվացվեմ։ Գնալու եմ Քաղաքապետարան՝ բողոքեմ,-նշեց Սամվելը։

Պարզվեց ՝ դպրոցի պետքարաննները ոչ միայն անմխիթար ու հակասանիտարական վիճակում են, այլև անգամ օդափոխության խնդիր կա։

-Մտնում ես զուգարան՝ ահավոր վիճակ է։ Մի կողմից բարձր դասարանի աշակերտների ծխած ծխախոտի հոտն է, մյուս կողմից՝ չօդափոխված տարածքը։ Հանդիպում եմ անգամ առանց դռան զուգարանների։ Չկա տաք ջուր ու աշակերտներն օգտվում են խոնավ անձեռոցիկներից, քանի որ ցուրտ է, ջուրն էլ սառը։ Օճառի ու զուգարանի թղթի մասին անգամ խոսք չկա։ Չկան պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որպեսզի օգտվեն զուգարանից կամ լվացարանից։

Նյութը պատրաստեցին Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրութայն դասարանի աշակերտները

воскресенье, 23 февраля 2025 г.

Խոզուկը, քուռակն ու նապաառակը մտածում էին, թե ինչպե՞ս պաշտպանեն անտառի խորքում թաքնված իրենց թագավորությունը

Աննա Սահակհան 
ԱՀՏ Լրագրության դասարան

Մի առավոտ, երբ արևը դեռ թաքնված էր ամպերի տակ` նապաստակը կծկվել էր ծառի տակ, քանի որ շատ ցուրտ էր ու քամի։ Նա անհամբեր սպասում էր իր նախաճաշին։ Սիրում էր մրգեր ու հատկապես թեյ, որը միշտ խմում էր ամեն առավոտ։ Մի քանի մետր այն կողմ թաքնվել էին խոզուկները, քանի որ գիտեին, որ աղվեսը հաճախ գալիս է որսի։ Խոզուկը, ով միշտ շատ զգույշ էր, որոշեց դուրս գալ ու օգնել մրգեր հավաքելու հարցում։ Երբ նրանք մոտեցան` նկատեցին, որ քուռակն էլ էր փոքրիկ աղբյուրի մոտ։ Հենց այդ ժամանակ աղվեսը հայտնվեց, չնայած նա գողացել էր մի քանի մրգեր, բայց նրա զարմանքը մեծացավ, երբ տեսավ, որ կենդանիները միասին են ու կարող են դիմադրել։ Վերջում, բոլորը միասին շրջապատեցին քուռակին և սկսեցին մտածել, թե ինչպե՞ս պաշտպանեն անտառի խորքում թաքնված իրենց թագավորությունը։

Ինչպե՞ս որոշեցինք անցկացնել ձմռան վերջին օրերը


Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Փետրվար ամիսն էր, ընկերներով որոշեցինք գնալ մի հեռու գյուղ՝ ձմռան վերջին օրերը վայելելու։ Երեխաներին վերցրինք և ուղևորվեցինք դեպի գյուղ, որի մասին դժվար էլ լսած լինեք։ Սահմանամերձ մի գյուղ էր, բնակչություն համարյա չկար, սակայն մեզ այդ փաստը չանհանգստացրեց։ ,

 Խինդով ու աղմուկով հասանք այն տնակը, որը Արմինեն նախապես վարձել էր՝ երեկոն անցկացնելու համար։ Չգիտեմ, թե որտեղից էր նա դա գտել, ամեն դեպքում բոլորս գոհ էինք։

Երբ հասանք արդեն բավականին ուշ էր ու ցուրտ․ հավաքվեցինք սեղանի շուրջ, թեյը և մրգերը աղջիկները մոտեցրին սեղանին և սկսվեցին անվերջանալի խոսակցությունները։ Դրսում լսվում էին աղվեսների և գայլերի ոռնոցները, իսկ ձյունը մի ուրիշ հարմարավետություն էր ստեղծում։

Առավոտյան նախաճաշին երեխաներից մեկը որոշեց զբոսնել դրսում, մենք, իհարկե, չմիջամտեցինք և թույլ տվեցինք նրան վայելել գյուղի ազատությունը։ Գյուղացիներից ինչ-որ մեկի քուռակի հետևից վազելով նա անգիտակցաբար հայտնվել էր անտառում և մոլորվել։ Նրա անհետանալու մասին լսելուց հետո բոլորս խուճապահար եղանք և վազ
եցինք անտառ։ Ամբողջ օրն անտառում անարդյունք թափառելուց հետո հետ վերադարձանք և մի փոքրիկ խարույկ վառեցինք՝ տաքանալու համար։ Կիսալուսինը վերևից նայում էր մեզ ու տխուր ժպտում, կարծես հոգեպես կարեկցելով։ Բայց ամեն ինչ այսքան ուրախ ու հրաշքներով լի չէր լինի, եթե փոքրիկ աղջնակը մի նապաստակ ձեռքին մեր դիմաց չհայտնվեր։ Այո անհավատալի էր, ինչքան էինք ապշել՝ խոսքերով բացատրելու չէ։ Արդեն ոչինչ կարևոր չէր․ մենք  միասին էինք՝ ողջ և առողջ։

среда, 19 февраля 2025 г.

Ծնունդդ շնորհավո՛ր, Ամենայն հայոց բանաստեղծ


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 


Էս աշխարհքում միատեսակ,

Մինը պակաս, մյուսը ավել,

Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,

Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.

Միշտ ուժեղից ուժեղը կա,

Իսկ ամենից ուժեղը՝ մահ…

Բա՛ց թող, որդիս,

Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ

Ուր կամենան

Հովհաննես Թումանյան

Հովհ․ Թումանյանը հայ գրականության դեղնած էջերում կմնա հավերժ: Լոռեցի մի պատանի, ով կոչված էր դառնալու Ամենայն հայոց բանաստեղծ:


Թումանյանի համբույրը` որպես աստղային դրոշմ


Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը գրականության դերը հասկացավ, երբ փոքր ժամանակ հոր ձեռքից բռնած այցելեց Թումանյանին ու արտասանեց նրա բանաստեղծություններից մեկը, որի համար արժանացավ մեծ գրողի համբույրին: Մանկության գեղեցիկ հուշը նրան ուղեկցեց ողջ կյանքում. «Վաթսուն տարի է անցել այդ օրից, բայց ես դեռ ճակատիս զգում եմ Թումանյանի համբույրը։ Այդ համբույրն ինձ այն ժամանակ ոգեշնչեց, որ ես ձգտեմ հասկանալու անհասկանալին, հասնեմ անհասանելիին: Ես սկսեցի շատ կարդալ, ամուր կապվեցի գրականությանը: Իսկ հետագայում համոզվեցի, որ Տիեզերքի ճանապարհն անցնում է բանաստեղծության միջով»,-գրել է Համբարձումյանը։

Տղային մի անգամ էլ վիճակվեց հանդիպել Թումանյանին, երբ դեռ 15-17 ամյա պատանի՝ դասախոսություններ էր կարդում աստղագիտության տարբեր ճյուղերի մասին։ Այդպիսի մի դասախոսության ներկա լինելով` Թումանյանը մարգարեաբար գուշակում է պատանու խոստումնալից ապագան. «Էս մի հատ տղան մեծ մարդ է դառնալու»:

Պատահականությո՞ւն էր, թե՞ դիպված այս երկու հայ մեծերի հանդիպումը։ Եվ,գուցե հենց Թումանյանին՝ անմեռ պոետին էր վիճակված ոգևորել Համբարձումյանին։

Եվ հիմա, թեև մեզանից ոչ ոք չի կարող վայելել մեծն գրողի համբույրն իր ճակատին, սակայն միգուցե շատերս ենք ոգեշնչվում և ոգեշնչվելու նրա գործերի շնորհիվ:

Ծնունդդ շնորհավո՛ր, Հովհաննես Թումանյան, Ամենայն հայոց
բանաստեղծ, ոգեշնչման հսկայական աղբյուր, անմեռ պոետ...

понедельник, 17 февраля 2025 г.

Ավագ դպրոցների վարձավճարները կտրուկ աճում են


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Գնային փոփոխություններ, փաստորեն, իրականացվել են ոչ միայն տրանսպորտային, այլև ուսումնական հաստատությունների վճարման համակարգում։

Տարեցտարի աճում են քոլեջների, ավագ դպրոցների և բուհերի վարձավճարները։ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ասում է, որ բուհի վճարովի համակարգում սովորող ուսանողների թվակազմի առնվազն 10 տոկոսի համար պետք է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացվի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը։ Իսկ, թե որքանով են օգնում զեղչերը՝ ներկայիս սահմանված գների պարագայում, դա դեռ հարց է։

Օրեր առաջ վարձավճարի փոփոխություն է եղել Երևանի Մխիթար Հերացու ավագ դպրոցում։ Դպրոցն ունի երկու ենթահոսք` բնագիտամաթեմատիկակական և տնտեսագիտական։

Վարձավճարը 750.000 դրամ է, որտեղ աշակերտների հետ մասնավոր պարապմունք են իրականացնում։

Համեմատության համար նշենք նաև, որ կան ավագ դպրոցներ, որտեղ ուսումն անվճար է։ Նման
դպրոցներից է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը։ Այստեղ նույնպես գործում է
տնտեսագիտական բաժին։

суббота, 15 февраля 2025 г.

Անգամ ամենադաժան պայմաններում մարդը կարող է պայքարել․ինչո՞ւ սիրեցի Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Այսօր որոշել եմ պատմել իմ սիրելի «Հաղթական կամար» վեպի մասին։ 1945 թվականին վիպասան, դրամատուրգ և սցենարիստ Էրիխ Մարիա Ռեմարկը գրում է իր հերթական գլուխգործոցը՝ «Հաղթական կամար», որը դառնում է պատերազմի և սիրո մասին ամենազդեցիկ վեպերից մեկը։ Պատերազմից խեղված ճակատագրեր, սիրո վերջին հույսեր, կորստի դառնություն՝ այս ամենը ապրում է վեպի էջերում, ինչպես և Փարիզի մռայլ փողոցներում թափառող գլխավոր հերոսը՝ Ռավիկը։

«Հաղթական կամար»-ը, մի պատմություն է, որը նկարագրում է մարդու կյանքի անխուսափելի դժվարություններն ու տառապանքը, բայց նաև նրա ուժը դիմակայելու և գոյատևելու։ Ռեմարկի վեպը ցույց է տալիս, թե ինչպես են պատերազմը, սիրո ցավերը և անցյալի բեռը խեղում  մարդկանց ճակատագրերը, բայց, միաժամանակ, նրանց մեջ կա նաև գոյատևման կամք։

Գլխավոր հերոսը՝ Ռավիկը, մի ժամանակ հայտնի վիրաբույժ, այժմ Փարիզում ապրում է առանց իր անցյալի ու ինքն իրեն ճանաչելու։ Սակայն նա մարդկային կերպար է, ով ի վիճակի է սիրելու, հասկանալու և պայքարելու։ Բայց պայքարն անիմաստ է թվում, քանի որ պատերազմը նրան զրկել է ամեն ինչից։ 

Ռեմարկի «Հաղթական կամարը» ոչ միայն վեպ է պատերազմի և կորուստների մասին, այլ նաև մի լուսավոր հիշեցում այն մասին, որ անգամ ամենադաժան պայմաններում մարդը կարող է պայքարել։ Այն խոսում է մարդու ներքին ուժի մասին, որն, ի վերջո, պարտվում է աշխարհի անարդարություններին։

Ռեմարկի «Հաղթական կամար» վեպը խորապես վերլուծում է պատերազմի, սիրո և կորստի թեմաները։ Հերոս Ռավիկի ճակատագիրը ներկայացնում է, թե ինչպես պատերազմը, չնայած մարդու կամքին, խեղում է և քայքայում է ամեն ինչ։ Վեպը արտացոլում է մարդու պայքարը գոյատևելու և անցյալի հետ հաշտվելու համար, բայց նաև ցույց է տալիս, որ այս պայքարը հաճախ անիմաստ է դառնում, երբ պատերազմը անշրջելիորեն ազդում է մարդկային կյանքերի վրա։ Վեպի խորքային իմաստն այն է, որ նույնիսկ ամենադաժան պայմաններում մարդը կարող է գտնել գոյատևման և սիրո  փայլեր։

Կրթական գործընթացի թվայնացումը՝ առաջնահերթություն

 


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Վերջին տարիներին կրթական համակարգը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, ինչի հետևանքով բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտարարել է մի շարք նոր ծրագրերի մասին, որոնք նպատակ ունեն բարձրացնել բուհական կրթության որակը, ուսանողների մրցունակությունը և կրթական համակարգը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին։

Կրթական գործընթացի թվայնացումն այսօր դարձել է առաջնահերթություն։ ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ներդնել նոր էլեկտրոնային ուսուցման համակարգեր, որոնք թույլ կտան ուսանողներին առցանց մասնակցել դասերին, ստանալ ուսումնական նյութեր և կատարել հանձնարարություններ՝ հարմարեցված հարթակներում։ Սա հատկապես կարևոր կլինի մարզերում բնակվող ուսանողների համար, որոնք եթե սովորում են Երևանում, ամեն օր դժվարանում են գալ ու գնալ։

Նոր ծրագրերի շրջանակում նախատեսվում է՝ ավելի մեծ թվով անվճար տեղերի ավելացում, պետական և մասնավոր կրթաթոշակների ընդլայնում, լավագույն ուսանողների համար լրացուցիչ խրախուսման ծրագրեր։
Բացի այդ, քննարկվում է ուսանողների համար կրթական վարկերի նոր համակարգի ներդրումը։
Կրթական բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի ճկուն, մրցունակ և որակյալ կրթական համակարգ, որը կպատրաստի մասնագետներ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ Սակայն այս բարեփոխումների հաջողությունը կախված կլինի դրանց իրականացման տեմպից և որակից։ Ուսանողներին մնում է հուսալ, որ խոստացված փոփոխությունները կլինեն ոչ միայն թղթի վրա, այլև իրական կրթական գործընթացում։

воскресенье, 2 февраля 2025 г.

Ո՞վ է հնագետը, ինչպե՞ս են կատարվում պեղումները․ Լրագրության դասարանի հյուրը Տիգրան Ալեքսանյանն էր

 


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Հունվարի 25-ին Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի հյուրը հնագետ Տիգրան Ալեքսանյանն էր։ Նա նշեց, որ հաճախ հնագետներին շփոթում են հնէաբանների հետ, սակայն հնագետի և հնէաբանի մասնագիտությունների միջև տարբերություն կա։

«Հնագետն ուսումնասիրում է մարդկության պատմության անցյալի նույթերի միջոցով։ Այսինքն, մենք ուսումնասիրում ենք այն ամեն ինչը, ինչը ստեղծել է մարդը․տուն, եկեղեցի, թոնիր, կարաս է սարքել, դրամ է հատել և այլն։ Ինչ մարդը ստեղծել է՝ գտնում, ուսումնասիրում ենք ու այդ մասնագիտությունը կոչվում է հնագիտություն։ Իսկ հնէաբանը բրածո կենդանիներ, դինոզավրեր ուսումնասիրող մասնագետն է»,-մանրամասնեց Տիգրան Ալեքսանյանը։

Տիգրան Ալեքսանյանն ասաց, որ  զբաղվում է Հայաստանի միջնադարարյան հնագիտությամբ։ Միջնադարը սկսվում է Քրիստոնեությունից մինչև 17-ից 18 դարերը։ 

«Շատ հետաքրքիր մասնագիտություն է, աշխատում ենք դրսում։ Պեղումներից հետո գալիս է ամրակայման փուլը։ Հնագիտությունը պատմության ամենախոշոր դոնորն է»,-շեշտեց հնագետը։

Նրանք այդ պեղումները անում են հատուկ սարքավորումներով և, եթե այդ սարքավորումները չլինեն՝  չեն կարողանա աշխատել։ 

Տիգրան Ալեքսանյանն իր հետ բերել էր մի քանի հնագիտական իրեր․ կավե ափսե, որը 800 տարվա էր, նախաքրիստոենական դամբարանից հայտնաբերված սարդիոնե քարից ուլունք,  ապակուց պատրաստված ապարանջան։

Հնագետն ասաց, որ այն ժամանակ երբ, որ մարդը մահանում էր նրա հետ դնում էին իր սիրելի իրերը և այդ թևնոցը դրանցից մեկն էր։Նշեց նաև, որ այդ թևնոցը մոտավորապես 3000 տարվա թևնոց է։ 

Տիգրան Ալեքսանյանը պատասխանեց մեզ հուզող հարցերին։ 

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն են տևում պեղումները, նա հայտնեց, որ կապ ունի վայրը․ եթե վայրը մեծ է, ապա բավականին ժամանկ են ծախսում, իսկ եթե փոքր է, ապա ավելի քիչ ժամանակ ենք ծախսում։

Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ  է անհայտ ինչ-որ իրի որը չի պատկանել մեզ հայտնի պատմական ժամանակաշրջաններին՝  հնագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ  անգամ  սկզբից լինում է, որ չեն կարողանում հասկանալ, թե ի՞
նչ իրեր են։



Ուսուցիչներն և աշակերտները դժգոհ են Հանրակրթության պետական չափորոշիչներից

Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մի շարք դպրոցների
ուսուցիչներ և աշակերտներ դժգոհ են Հանրակրթության պետական չափորոշիչներից։


«Ինձ համար սխալ է այս համակարգը։ Երեխան դասը սովորել է, եկել պատմել, իսկ գնահատականը էլեկտրոնային մատյան չի կարող մտնել»-մեզ հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը։

Աշակերտներից Դավիթը շատ դժգոհ էր, քանի որ մայրիկը չէր կարող տեսնել իր գնահատականը։

«Անարդար է, մենք՝ երեխաներս, միշտ լարվում էնք գրավորի ժամանակ և վատ ենք գրում»,-նկատեց աշակերտուհիներից Գոհար Խաչատրյանը։

«Երեխաները միայն թեմատիկ աշխատանքների դեպքում կարող են գնահատական ստանալ, դա ուղղակի աբսուրդ է»,-նշեց ծնողներից Անի Վարդանյանը։

Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը գոհ էր, իսկ թե կոնկրետ ինչո՞ւ՝ չմանրամասնեց։


Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...