Դպրոցների բուժկետներում հաճախ պակասում է այս կամ այն դեղորայքն ու, օրինակ, պատահում է այնպես, որ խաղալիս վնասվածք ստացած երեխային հնարավոր չի լինում օգնել։ Որոշ դպրոցների աշակերտների փոխանցմամբ` բուժկետում երբեմն չեն լինում գլխացավի, սրտխառնոցի և ցավազրկող դեղեր, անգամ բժշկական կպչող ժապավեններ։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հաճախակիությամբ են դեղորայք տրամադրում բուժկետներին։
Պատասխանեցին, որ օգոստոսին բոլոր կլինիկաները, որոնց կցագրված են դպրոցներ, դեղերի հաստատված ցանկին համապատասխան ապահովում են։ Ավելին, եթե որևէ բան վերջանում է, դա պետք է ապահովի պոլիկլինիկան։ Առողջապահության վարչությունից տեղեկացրեցին նաև, որ դեղերի ցանկում ընդգրկված չեն սրտխառնոցի դեղերը։ Հիմնականում որոշ խմբի ցավազրկող դեղեր են, բժշկական նշանակության որոշ ապրանքներ, հակաալերգիկ դեղեր։

Комментариев нет:
Отправить комментарий