Ես Մերին եմ, գրեթե 30 տարեկան։ Չունեմ ամուսին, երեխաներ։ Իրականում իմ պատմությունը շատ մռայլ ու ցավալի է, և կրկին այդ ժամանակները ես ապրել չեմ ցանկանում ձեզ պատմելով։ Եվ հետո էլ, ինչո՞ւ իմ ցավերը ձեզ բեռ թողնեմ։
Միայն շատ կարճ կարող եմ ասել, որ հայ եմ։ Հայ, որ երբևէ չի եղել իր հայրենիքում` Հայաստանում։ Միշտ էլ կարծել եմ, որ իմ կյանքի 30 տարիներն անիմաստ են անցել օտար երկրներում։ Մեկ Գերմանիայում եմ ապրել, մեկ Արգենտինայում, դե հետո էլ Ռուսաստանում։
Եվ, վերջապես մի օր որոշեցի ուղղել սխալներս։ Մեկ տոմս գնեցի դեպի Հայաստան, և հաջորդ օրը առավոտյան գնացքով ուղևորվեցի դեպի պատմական հայրենիք։
Իրականում այդքան էլ հեշտ չէր ինձ համար այս ամենը։
Այնքան մեղավոր էի ինձ զգում, որ միշտ այցելել եմ աշխարհի տարբեր երկրներ, բայց Հայաստանում չեմ եղել։
Մարտիրոս Սարյանն ասել է` <<Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին>>:
Միայն ինձ գտնելու հույսն էր ստիպում լավ բաների մասին խորհել։
Բայց մի քանի ժամ անընդհատ գնացքի պատուհանից այն կողմ գտնվող բնությամբ հինալուց և անվերջ մտածելուց հետո, իմ աչքերը կամաց-կամաց փակվեցին։ Չեմ էլ հիշում թե ինչքան քնեցի, միայն հիշում եմ, որ իմ սենյակի դուռը բացվեց և մի անծանոթ ներս մտավ։
Ես հայացք գցեցի նրա վրա։ Ոչինչ չասող, բայց աչալուրջ հայացք էր։
Նրա երեսին հանկարծ բարեկամական ժպիտ հայտնվեց և պարոնը խրոխտ ձայնով ասաց.
-Ողջույն...
Մաս 2
Սկզբում մի փոքր շփոթվեցի նրան տեսնելով, բայց հետո սթափվեցի և պատասխանեցի.
-Բարի լույս։
-Ես Կառլենն եմ, ճանափարհորդության ընթացքում այստեղ եմ մնալու։ Իսկ քո անունն ի՞նչ է։
-Ես Մերին եմ։
-Ոնց հասկացա հայ եք։
-Հայ եմ...
-Երևի հաճախ եք Հայաստանում լինում։ Ես ահա այս ամսվա մեջ երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան։
-Դե ոչ... Առաջին անգամ եմ գնում։
-Օօօ։ Հուզված եք երևում, դե ո՞վ չէր հուզվի։ Առաջին անգամ հայրենիք գնալը հեշտ բան չէ։ -Ճիշտն ասած շատ եմ ինձ մեղադրում։
-Մեղադրու՞մ, ինչո՞ւ։
-Այո... լինել հայ և երբևէ Հայաստանում չլինելն ինձ միշտ է տանջել։ Եվ, թեկուզ, հիմա հայրենիքի ճանապարհին եմ, բայց ափսոսում եմ, որ այս պահը շատ եմ հետաձգել։
-Կարծում եմ` դուք պետք է մոռանաք ձեր անցյալը։ Հայաստանը նոր կյանք սկսելու ամենահարմար երկիրն է։
Մի փոքր շփոթված, բայց հպարտ վեր թռա և ասացի.
-Բայց ես սիրում եմ իմ երկիրը` Հայաստանը։ Հեռավորությունը երբեք էլ արգելք չի եղել ինձ համար։
-Դե, այո... օտարության մեջ ապրող բոլոր հայրենակիցներս էլ այդպես են արտահայտվել։ Չնայած ուրիշ տարբերակ էլ չի եղել։ Կամ պետք է մոռանային իրենց տունը, կամ էլ սիրեն հեռվից։ Այսքան խոսում ենք, քննարկում, երբեմն էլ ծիծաղի ենք մատնում, բայց մոռանում ենք, որ բոլոր հայերն էլ սիրում են հեռվից սիրել Հայրենիքը...
Պարոն Կառլենի հետ զրույցը շատ երկար չտևեց.առավոտյան, դեռ տեղ չհասած` կանգնեցինք և նա իջավ գնացքից ու մենակ թողեց ինձ իմ մտքերի հետ։ Հենց այդ մտքերով էլ ես հասա իմ այսքան սպասված հայրենիք։

Комментариев нет:
Отправить комментарий