Որոնում

суббота, 4 мая 2024 г.

Եթե իմանայի...


Նելլի Մխիթարյան, ԱՀՏ Լրագրության դասարան
Մաս 1

2 ամիս։ Ընդամենը 2 ամիս էր անցել, ինչ ես զորակոչվել էի բանակ։ Բայց այս ամիսների ընթացքում  դեռ դիրքեր չէի բարձրացել, և վերջապես այսօր առավոտյան սպաներից մեկը մոտեցավ ինձ և ընկերոջս` Գագիկին, ու ասաց.
-Շարքային Գևորգյան, Նալբանդյան։ Այսօր նախաճաշից հետո դուք կմեկնեք դիրքեր, 3 օր այնտեղ կանցկացնեք` կզննեք տարածքը, իսկ վտանգի դեպքում մեզ իմաց կտաք։ Եթե ամեն ինչ դուրս գա վերահսկողությանից կմարտնչեք, մինչև օգնությունը կհասնի։
Մենք երջանիկ հայացքներով կարծես թե չգիտակցելով, թե ի՞նչ է մեզ սպասում` համաձայնեցինք և գնացինք պատրաստվելու։ 
Ճանապարհին ընկերս երկար խոսում էր, բայց մտքերից մեկն ինձ դուր չեկավ.
-Իսկ, եթե զոհվե՞նք։
-Դե վերջ, էլի սկսեցիր վատ բաների մասին մտածել։
Ես կտրականապես դեմ էի արտահայտվում նրա այս վատ սովորությանը։
-Դե չէ, Գևորգ, իսկ եթե լուրջ մտածենք...
Ես այդ թեման մի պահ թողեցի և վերադարձա նրա ասած մի նախադասությանը, որն ինձ անհանգստացրել էր։
-Ինչպե՞ս թե Արշակին երեկվանից չես տեսել, որտե՞ղ է նա այդ դեպքում։
-Գուցե փախել է։ 
Մի պահ հավատացի, բայց Գագիկը վստահ չէր, ես էլ վստահ չէի ու չէի կարծում, որ նա այդքան վախկոտ կգտնվի։ Ինչևիցե։ Մենք թողեցինք այդ անհեթեթ թեմաները և լուռ շարժվեցինք դեպի սենյակ։
Դուռը բացելով նկատեցի Արշակին` տղաների հետ կանգնած խոսում էր։ Նա մեզ մի լավ զննելուց հետո մոտեցավ իր սովորական, անտարբեր քայլվածքով`անցնելով տղաների միջով և սկսեց.
-Գևո՞րգ, Գագի՞կ։ Ես էլ ձեզ էի փնտրում։ Հրամամատարն ասաց երեքով ենք գնում դիրքեր, ճիշտ է չէ՞։
-Դե...այո...

Մաս 2

Մութն ընկել էր։ Մենք արդեն պատրաստվել էինք, թե՜ սննդով և ջրով,  թե՜ հոգեպես։ Այո, հոգեպես։ Ամեն դեպքում մենք բարձրանում էինք դիրքեր առաջին անգամ։ Այնտեղ` սահմանին կանգնած դու չես մտածում ոչ մի ավելորդ բանի մասին, քո գլխում միայն հայրենի հողը պաշպանելու մտքերն են։ Թեկուզ դա լինի սեփական արյան գնով...
Մի քանի ժամ անց մենք արդեն սահմանին էինք, մեր դիրքերում կանգնած։ Երեք անփորձ զինվորներ` ես, Արշակն ու Գագիկը։
-Գև՞, քնա՞ծ ես։
-Չէ, չէ, չէի էլ նկատել ինչպես ննջեցի։ Ներեցեք, էլ չի կրկնվի։ Քմծիծաղ տվեցի և զենքս ամուր բռնած նայեցի առաջ` դեպի թշնամու մշուշոտ սահմանը։
-Չէ, Գևորգ, դու լրիվ քնած ես։
Ես ի վիճակի չէի նույնիսկ զենքը բռնել, ինչը Արշակի կողմից աննկատ չմնաց։
-Քնի՜ր, - իմ այս վիճակը Գագիկն էլ էր նկատել,- մի քիչ քնիր, մենք այստեղ ենք։
Իհարկե կվիճեի նրանց հետ, բայց ինչպես քիչ առաջ նշեցի` ի վիճակի չէի, ուստի լուռ հեռադիտակս ու զենքս տեղավորեցի կողքս և մի քանի վայրկյան անց արդեն քնած էի։
Արթնացա, երբ արևի առաջին շողերը ծակեցին աչքերս։ Աչքերս բացեցի, բայց Գագիկին չտեսա, միայն Արշակն էր կողքիս, այլն էլ քնած վիճակում։ Ամեն ինչ սարսափելի էր։ Մենք ոչ միայն ձախողել էինք գնդապետի հրամանը, այլ նաև կորցրել մեր ընկերոջը։ Ու հիմա ես այս ամայության մեջ նստած չգիտեմ ինչ անել։ Գուցե արթնացնեմ ընկերոջս,_համենայն դեպս դա ամենահաջող տարբերակն էր։ Մենք որոշեցինք թողնել դիրքը և գնալ Գագիկին փնտրելու.միևնույն է, արդեն ամեն ինչ կորած է։ Մենք բաժանվեցինք։ Ես գնացի մոտակա գյուղի կողմը, իսկ Արշակը դեպի խուլ անտառ։ Հենց այնտեղ էլ վերջանում էր մեր սահմանը...

Մաս 3

Գյուղում շատ երկար պտտվեցի, բայց Գագիկի հետքն անգամ չկար։
Հիշում եմ, որ ասում էր` ուզում է մենակ մնալ մի քանի շաբաթ ու մտածել, ուրիշ ոչինչ։ Այնքա՜ն շատ բան կար, որոնց մասին մտածել էր ուզում։ Ոչ այստեղ, այլ այնտեղ` Հայրենիքում, մենակ, պատերազմի մյուս կողմում։
Տարօրինակ է, չէ՞, հենց նեղն ենք ընկնում, նոր ենք սկսում հասկանալ դիմացինին։                      - Հենց քեզ լավ ես զգում, մտքովդ չի էլ անցնում, չէ՞։Գիշերները, իհարկե, մարդ այլ կերպ է մտածում, քան օրը ցերեկով։ Ու երևի գիշերն էր, որ ստիպեց ինձ մտածել այս մասին։
Ես այլ տարբերակ չունեի։ Դադարեցրի որոնումները։ Այո, հենց այն որոնումները, որոնք այսքան ժամանակ անօգուտ էին։ Անճարությունից որոշեցի վերադառնալ զորամաս, Գագիկին այնտեղ գտնելու շանսերն ավելի մեծ էին։
Ամբողջ զորամասը արդեն տեղյակ էր ստեղծված իրավիճակի մասին։ Երբ ես ներս մտա` նրանք ոչինչ չասող հայացքով նայեցին ինձ։ Նրանց աչքերի մեջ մի փայլ կար, նրանք ի սրտե ուրախ էին ինձ ողջ_առողջ տեսնելու համար։
-Տղանե՜ր, ինչ ուրախ եմ ձեզ տեսնել։ Գագի՞կը, Արշա՞կը այստեղ են։ Լուռ, կարծես թե վախենալով նայելով աչքերիս մեջ` մատնացույց արեցին բուժկետը։ 
Գիտեի, հենց այդպես էլ գիտեի։
Գագիկը պառկած էր մահճակալին` գրեթե մահամերձ։ Իսկ Արշա՞կը, Արշակը այնտեղ չէր։
-Գա՞գ։ Այս ի՞նչ է պատահել։
-Գուցե ենթադրես։ Դուք երկուսդ քնել էիք, երբ թշնամիների մի խումբ հարձակվեց մեզ վրա։ Չհասցրի ձեզ արթնացնել, նրանք հարվածեցին իմ գլխին և տարան։ Եթե Արշակը չգնար դեպի անտառ` ես էլ ողջ չէի լինի։ Արշակն էր ափսոս...
-Ափսո՞ս։
-Իբր չգիտես, հա՞։ Նա զոհվել է։ Ինձ փրկելու համար...
Էնտեղ լինեիր, որ Արշակի օգնության կարիքը ես չունենայի, հասկացա՞ր։
-Եթե իմանայի...
-Եթե... եթե իմանայիր։ Այ, եթե ես իմանայի, ես թույլ չէի տա դուք քնեք, ինչքան էլ ցանկանայիք։ Այ այդ եթե-ներն են էլի բոլորիս կյանքում։ Եթե ես իմ իմանայի, եթե դու իմանայիր։ Բայց արդյունքում ի՞նչ ստացվեց։ Այն, որ Արշակը վտանգեց իր կյանքը մի տղայի համար, ով իրեն համարյա ծանոթ էլ չէ։
Այս պատմությունից շատ տարիներ են անցել, բայց մի գաղափար երբեք չի մոռացվել։
Պատերազմը սարսափելի է։ Եվ սարսափելի է ոչ նրա համար, որ դու կվիրավորվես կամ կզոհվես, կվիրավորվես ցավոտ կլինի, բայց ոչ սարսափելի, կզոհվես չես հասկանա ոչինչ, իսկ սարսափելին, երբ քո աչքերի առաջ են զոհվում, իսկ դու ոչնչով օգնել չես կարող...


Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...