Որոնում

понедельник, 29 апреля 2024 г.

Հայորդյաց տունը մի հետաքրքիր աշխարհ է երեխաների համար, ուր ամեն ոք գտնում է իր հոգուն և կարողություններին հարազատ արվեստի ձև, ստանում հոգևոր սնունդ


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Լրագրության դասարանի սաները ԱՀՏ-ում հարցում անցկացրեցին` պարզելու, թե  երեխաներին ի՞նչ է տալիս Հայորդյաց տուն հաճախելը։

«Ես հաճախում եմ կիրառական դիզայնի դասարան, ես այստեղ սովորում եմ ոչ միայն նկարել այլև ճանաչել կյանքը։ Շատ մեծ ներդրում ունի մեր ուսուցչուհին` ընկեր Դիանան, ով շատ մեծ աշխատանք է տանում մեզ լավը սովորեցնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկը՝ հավելելով, որ  Հայորդյաց տուն հաճախելով երեխաները ոչ միայն սովորում են իրենց ընտրած դասարաններում, այլ նաև հաճախում են կրոնի դասերի։

Շարունակելով դասընկերոջ խոսքը՝  Շուշան Չիֆլիկյանը նշեց․ «Ես Հայորդյաց տուն հաճախելով ոչ միայն գիտելիքներ եմ ստանում կիրառական դիզայնից, որտեղ սովորում եմ, այլև հոգևոր սնունդ եմ ստանում, որը իրականում շատ կարևոր է»։

11-ամյա Միքայել Հովհաննիսյանն էլ շեշտեց․ «Գրեթե մեկ տարի է հաճախում եմ քանդակագործության դասարան, կրոնի դասերին շատ տարբեր փաստեր եմ իմանում քրիստոնեության մասին»։

Հայորդյաց տունը, ինչպես նշեցին սաները, բացի այն, որ գիտելիքների օջախ է, այն նաև նոր ընկերներ ձեռք բերելու վայր է։


«
Երբ գալիս ենք Հայորդյաց տուն՝ ստանում ենք գիտելիքներ և ծանոթանում նոր ընկերների հետ։
Հայորդյաց տունը մի հետաքրքիր աշխարհ է երեխաների համար, ուր ամեն ոք գտնում է իր հոգուն և կարողություններին հարազատ արվեստի ձև, ուսման միջոցներ և ստանում հոգևոր սնունդ, առանց որոնց գիտելիքները լիարժեք չէին լինի»,-ընդգծեցին նրանք։



Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...