Արամ Արևշատյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Լինում են երկու տղա՝ մեկը խելոք մյուսը անխելք։Այս խելոք տղայի ընտանիքն աղքատ է լինում, բայց նա սովորում էր գերազանց։ Ունենում է մեկ զույգ կոշիկ, որոնք արդեն մաշվել էին։ Իսկ անխելք տղայի ընտանիքը լինում է հարուստ, նա ուներ բազմաթիվ կոշիկներ, շատ խաղալիքներ, բայց մեծանում էր հղփացած։ Մի օր քայլելիս տղաներն հանդիպում են իրար և հարուստ տղան ասում է.
- Այս ի՞նչ մաշված կոշիկներ են, չե՞ս կարող նորը գնել, այս կոշիկներով նույնիսկ տան մեջ հնարավոր չէ քայլել։
Աղքատ տղան ոչինչ չի պատասխանում։
Անցնում են տարիներ։ Աղքատ ընտանիքում մեծացած տղան իր խելքով հասնում է նպատակներին, ունենում սեփական տներ, ավտոմեքենաներ, իսկ հարուստ ընտանիքում մեծացած տղան աղքատանում է, սկսում է ապրել շատ վատ վիճակում։ Մի օր նրանք նորից հանդիպում են և արդեն հարստացած տղան ճանաչելով աղքատ տղային ասում է․
- Ինչո՞ւ ես ոտաբոբիկ, արի ես քեզ կտամ կոշիկներ։ Նա տալիս է իր հին և մաշված կոշիկները, որոնք տարիներ առաջ կրել էր և ասում է.
- Ցանկացած կոշիկով էլ հնարավոր է քայլել։
Եվ այս օրվանից ոչ մեկ չի ծաղրել մյուսի հագուկապին։

Комментариев нет:
Отправить комментарий