Որոնում

воскресенье, 26 октября 2025 г.

Արքայադուստրը և վիշապը


Աննա Սահակյան։ Գեղեցիկ արքայադուստրն ապրում էր բարձր լեռան գագաթին գտնվող հին ապարանքում։ Նա հայտնի էր իր բարությամբ և բոլոր մարդիկ նրան սիրում էին։

Մի օր նրանց թագավորությանը սպառնաց մի սարսափելի վիշապ, որը ցանկանում էր այրել ամբողջ քաղաքը։ Ոչ ոք չէր կարող հաղթել այդ վիշապին։

Այդ ժամանակ արքայադուստրը որոշեց դիմել կախարդի, որն ապրում էր անտառում։

Կախարդը լսեց նրա խնդրանքը և ասաց.

-Միայն մեկ հրաշք կարող է փրկել ձեր թագավորությունը։

Նա պատրաստեց կախարդական ըմպելիք և տվեց արքայադստերը՝ ասելով, որ այն պետք է մատուցի վիշապին։ Երբ վիշապը խմեց ըմպելիքը, նա կորցրեց իր զայրութը, դարձավ բարի և նույնիսկ սկսեց թշնամիներից պաշտպանել թագավորությունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...