Էլեն Հակոբյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում անցկացվեց «Գիտության շաբաթ» փառատոնը։ Մեկ շաբաթում հրապարակը վերածվեց բաց լաբորատորիայի, որտեղ երեխաներին ու մեծահասակներին բազում բացահայտում էին սպասվում։
Փառատոնին մասնակցում էին գիտական ինստիտուտներ, համալարաններ, տարբեր հրատարակչություններ, այդ թվում՝ «Էպիգրաֆ»-ը և «Զանգակ»-ը, ինչպես նաև դպրոցներ՝ «Այբ»-ը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «Օհանյան» կրթահամալիրը, «Նյուտոնիկ» զարգացման կենտրոնը, «Պորտ 88»-ը «Տիեզերք 42»-ը: Դպրոցները հիմնականում շեշտը դրել էին բնագիտական առարկաների վրա՝ ներկայացնելով մի շարք փորձեր։
Ողջունելի էր, որ երեխաները կարողանում էին կատարել լաբորատոր աշխատանքներ և բացատրել այն։ Ցավալի է, որ հանրակրթական դպրոցներում այդ վիճակը չէ։ Ցանկալի կլիներ, որ լաբորատորիաներ լինեին ու փորձեր կատարվեին յուրաքանչյուր դպրոցում։
Փառատոնն իսկապես կայացած է ու ունի բազում դրական կողմեր, սակայն մենք ապրում ենք Հայաստանում և բնական գիտություններից բացի ուզում ենք տեսնել Հայոց լեզվի և գրականության, Հայոց պատմության վերաբերյալ տարբեր խաղեր։ Հուսանք, հաջորդ տարի այս բացը կլրացվի։

Комментариев нет:
Отправить комментарий