Որոնում

понедельник, 14 апреля 2025 г.

75-ամյա պապս տանել չի կարողանում տանն անգործ նստելը

Աննա Սահակյան 

ԱՀՏ Լրագրության դասարան

 Այսօր ուզում եմ պատմել իմ պապիկի մասին։ Նրա անունը Թադևոս է, 75 տարեկան է, և որքան էլ զարմանալի թվա` այս տարիքում ձգտում է աշխատել, տանել չի կարողանում տանն անգործ նստելը:


Պապիկս սկսել է աշխատել 16 տարեկանից։ Ես ուզում եմ ասել, որ իմ պապիկիս հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում, նա մեզ ամառային արձակուրդներին տանում է գյուղ, որտեղ իր մանկությունն է անցել։ Հետաքրքիր է նրա ու տատիկիս ծանոթությունը, որի մասին տատիկս է պատմել։ Տատիկիս խոսքով` իրենց ծանոթացել է պապիկիս հորեղբայրը, ով աշխատում էր տատիկենց տան մոտ։ Նա  տեսել և ասել է, թե դու պետք է մեր տան հարսը լինես և այդպես էլ եղել է։ Տատիկս պատմում է, որ այդ ժամանակ նա սովորում էր, իսկ պապիկս բանակում էր ծառայում, ու այնքան գեղեցիկ էր, երբ իրեն տեսնելու էր գալիս զինվորական համազգեստով։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...