Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հայկական թատրոնը հարուստ պատմություն ունեցող արվեստի ճյուղ է, որը ձևավորվել է դեռ հնագույն ժամանակներից և շարունակում է զարգանալ մինչև այսօր։ Այն կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մշակութային կյանքում՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը, կրթությանն ու հասարակական մտածողության զարգացմանը։ Այն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։
Հայ թատերական արվեստի սկիզբը կարելի է կապել հեթանոսական շրջանի ծեսերի և ներկայացումների հետ։ Դրանք կրոնական բնույթ ունեին և հաճախ ուղեկցվում էին երգ ու պարով։ Թատրոնի արմատները հասնում են նաև հին հայկական էպոսին, որը իր մեջ պարունակում էր դրամատիկական տարրեր։
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թվականին բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։
Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։

Միջնադարում թատերական ներկայացումները հիմնականում կրոնական թեմաներով էին՝ կապված եկեղեցական ծեսերի և ներկայացումների հետ։ Սակայն ժամանակի ընթացքում զարգացան նաև աշխարհիկ ներկայացումները։
Հայկական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրման հիմնական փուլը 19-րդ դարն է, երբ Խաչատուր Աբովյանի և Գաբրիել Սունդուկյանի ջանքերով սկսվեցին թատերական առաջին ներկայացումները։ Գաբրիել Սունդուկյանը համարվում է հայկական ռեալիստական թատրոնի հիմնադիրը, որի ստեղծագործությունները՝ <<Պեպո>>, <<Խաթաբալա>>, <<Էլի մեկ զոհ>>, մեծ ազդեցություն են ունեցել թատերական մշակույթի զարգացման վրա։
20-րդ դարում հայկական թատրոնը նոր շունչ ստացավ՝ դառնալով ավելի բազմաժանր։ Այս ժամանակաշրջանում հիմնադրվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և այլ քաղաքների թատրոնները։
Հայկական թատրոնը ոչ միայն ժամանցի միջոց է, այլև ազգային արժեքների պահպանման և փոխանցման հարթակ։ Այն անդրադառնում է սոցիալական, քաղաքական, պատմական ու հոգեբանական թեմաներին՝ օգնելով հանրությանը վերանայել ու վերլուծել տարբեր իրադարձություններ։
Այսօր հայկական թատրոնը շարունակում է զարգանալ՝ նորարարական մոտեցումներով համադրելով դասական և ժամանակակից ժանրերը։ Այն ակտիվորեն մասնակցում է միջազգային թատերական փառատոների՝ ներկայացնելով հայ մշակույթը աշխարհին։
Հայկական թատրոնը պատմականորեն եղել և մնում է մշակութային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ Այն ոչ միայն արվեստի ճյուղ է, այլև հայ ժողովրդի հոգևոր ժառանգության պահպանման միջոց, որը սերնդեսերունդ փոխանցում է արժեքներ, մտածելակերպ ու ազգային հոգևոր հարստություն։

Комментариев нет:
Отправить комментарий