Որոնում

среда, 19 марта 2025 г.

Ինչպե՞ս մաստակը հայտնի դարձավ


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Դժվար է գտնել մեկին, ով կյանքում գոնե մեկ անգամ մաստակ չի ծամել։ Բայց ի՞նչն է այն դարձնում այդքան հայտնի։

Մաստակը մի քանի վայրկյանում թարմացնում է շնչառությունը, ուսանողների սիրելին է։ Քննության ժամանակ ծամելը օգնում է կենտրոնանալ, իսկ աշխատանքային ծանր օրերին՝ նվազեցնել լարվածությունը։

Բժիշկները խորհուրդ են տալիս առանց շաքարի մաստակ ծամել ուտելուց հետո, քանի որ այն մաքրում է ատամները և պաշտպանում քայքայումից։

Ծամել, փուչիկներ փչել, ընկերների հետ մրցել՝ ով ավելի մեծ մաստակի պղպջակ կստեղծի։ Այս փոքրիկ, բայց կախարդական հրուշակեղենային արտադրանքն արդեն տասնամյակներ ուրախացնում է մարդկանց։

Մաստակը պատահաբար հայտնագործվել է 19-րդ դարում, երբ Մեքսիկայի նախկին նախագահ Սանտա Աննան Ամերիկա բերեց ծառի խեժ՝ ռետինի փոխարեն վաճառելու համար։ Սակայն գյուտարար Թոմաս Ադամսը փորձեց պարզապես ծամել։ Երբ հասկացավ, որ հետաքրքիր է՝ ավելացրեց քաղցրացուցիչներ ու սկսեց վաճառել։ Այսպես էլ մաստակը դարձավ սուպերպոպուլյար։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...