Շատ ժամանակներ առաջ, փոքրիկ գյուղում ապրում էր մի աղջիկ՝ Մարին, ով միշտ փորձում էր ամեն կերպ օգնել ուրիշներին։ Նա ապրում էր հին, բայց գեղեցիկ տանը՝ իր ընտանիքի հետ։ Մարին առաձնանում էր իր բարությամբ ու հոգատարությամբ։ Երբ գյուղում որևէ մեկն օգնության կարիք ուներ՝ նա առաջինն էր, ով շտապում էր հասնել օգնության։ Մի օր Մարին գնում էր անտառի միջով, երբ հանդիպեց մի կոճղի վրա նստած տխուր արջի։ Արջը նրան ասաց․
-Ոչ մեկը չի ուզում ինձ հետ խաղալ։ Ես միայնակ եմ։
Մարին երկար չմտածեց ու մոտեցավ նրան։
-Արջուկ, մի՞թե ցանկանում ես ընկեր ունենալ, որպեսզի խաղաս։ Ես կարող եմ լինել քո ընկերը։
Արջը զարմացած նայեց նրան, բայց միաժամանակ զգաց, որ Մարին անկեղծ է։
-Բայց ես շատ մեծ եմ, իսկ դու շատ փոքր։ Ինչպե՞ս կարող ես ինձ օգնել։
Մարին ժպտաց ու ասաց.
-Բարությունն ուժ ունի, և փոքր քայլերը մեծ արդյունքներ են տալիս։ Երբեք մի մտածիր, որ անկարող ես, միայն կիսիր սերը, և աշխարհը կփոխվի։
Արջը սկսեց հավատալ Մարիին, և նրանք գնացին խաղալու։ Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին նկատել նրանց ընկերությունը և հասկանալ, որ բարությունը կարող է փոխել ամեն բան՝ ստեղծելով սիրո ու փոխօգնության շղթա։ Գյուղը սկսեց ավելի բարեսիրտ ու միասնական լինել։ Իսկ Մարին միշտ հիշեց, թե ինչպես մի փոքրիկ քայլով կարելի է վերակերտել ամբողջ աշխարհը։

Комментариев нет:
Отправить комментарий