Որոնում

понедельник, 14 апреля 2025 г.

«Փոքրիկ Իշխան»-նն ու իմ տպավորությունը

Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ֆրանսիացի գրող, օդաչու և պոետ էր։ Նա ծնվել է 1900 թվականին Ֆրանսիայում։ Սենտ-Էքզուպերին շատ էր սիրում թռչել և իր կյանքի փորձերը հաճախ ներառում էր իր գրական ստեղծագործություններում։ 

Նա գրել է մի քանի հայտնի գրքեր, բայց ամենահայտնին «Փոքրիկ Իշխանն»  է։ Ցավոք, հեղինակը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թռիչքի ընթացքում։ 

«Փոքրիկ Իշխան»-ը պատմում էր մի փոքր տղայի մասին, ով ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա։ Նա ճանապարհորդում է տարբեր մոլորակներով և հանդիպում տարբեր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է կյանքի որոշ արժեքներ ու դասեր։ Գիրքն ուսուցանող է, հուզիչ և հարստացած է փիլիսոփայական մտքերով։ Այն ընդգծում է ընկերության, սիրո և մարդասիրության կարևորությունը։ Թեև գիրքը գրված է այնպես, որ երեխաները կարողանան ընթերցել, այն ունի խոր իմաստներ նաև մեծահասակների համար։

Ավ․Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի օրեր» ծրագրի շրջանակներում Լրագրության դասարանը դիտեց «Փոքրիկ Իշխան»-ը մուլտֆիլմը։ Ինձ վրա այն  մեծ տվավորություն թողեց։ Ամենաշատն ինձ դուր եկավ Փոքրիկ Իշխանի և աղվեսի խոսակցությունը, որտեղ խոսվում էր իսկական ընկերության մասին։ Այդ հատվածը շատ հուզիչ էր։ Ստեղծագործությունը սիրո և ընկերության մասին էր։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...