Արամ Արևշատյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Գեղեցիկ այգու խորքում ապրում էր մի փոքրիկ ընտանիք։ Այդ տանը միշտ տիրում էր խաղաղություն, սակայն փոքրիկ Վանը հաճախ էր անհանգիստ լինում։ Նա ուզում էր ամեն ինչ ստանալ միանգամից. ուզում էր, որ իր տնկած սերմն արագ ծառ դառնար, իսկ իր նկարած պատկերները լինեին կատարյալ։
Մի օր Վանը փորձում էր կառուցել մի բարդ լաբիրինթոս՝ փոքրիկ քարերից։ Բայց քարերը սահում էին, ընկնում, և ամեն ինչ փլվում էր։ Տղան բարկացած մի կողմ նետեց քարերը։ Հենց այդ պահին սենյակ մտավ մայրիկը։ Նա տեսավ որդու արցունքով լի աչքերը, առանց մեկ բառ ասելու մոտեցավ ու ջերմորեն գրկեց նրան։ Այդ հանգիստ գրկախառնության մեջ կար մի այնպիսի՜ բարություն, որը ստիպեց Վանին մոռանալ զայրույթը։
-Վան ջան,-մեղմ ձայնով ասաց մայրիկը,-գիտե՞ս, թե ինչո՞ւ են աստղերը փայլում միայն գիշերը,նրա համար, որ ունեն համբերություն՝ սպասելու իրենց հերթին։ Մեծ գործերը ժամանակ են պահանջում։
Մայրիկն առաջարկեց իր օգնությունը։ Նրանք միասին նստեցին հատակին։ Մայրիկը ցույց էր տալիս, թե ինչպես է պետք հիմքն ամուր դնել, իսկ Վանը զգուշությամբ շարում էր քարերը։ Աստիճանաբար տղայի դեմքին հայտնվեց առաջին ժպիտը։ Նա հասկացավ, որ երբ ընտանիքը կողքիդ է՝ անհնարին ոչինչ չկա։
Երբ լաբիրինթոսը վերջապես պատրաստ էր, արևի վերջին շողը թափանցեց պատուհանից ու ընկավ հենց տղայի ձեռքերին։ Թվում էր՝ այդ պահին ոչ թե արևն էր լուսավորում սենյակը, այլ այն ներքին լույսը, որը ծնվել էր Վանի սրտում՝ սիրո և աշխատասիրության շնորհիվ։
-Տեսնո՞ւմ ես,- ասաց մայրիկը,-երբ սիրտդ լցված է լույսով, նույնիսկ ամենադժվար գործը դառնում է հաճելի խաղ։
Այդ օրվանից Վանը հասկացավ, որ իրական ուժը ոչ թե շտապողականության, այլ հոգատարության և համբերելու կարողություն ունենալու մեջ է։

Комментариев нет:
Отправить комментарий