Որոնում

вторник, 24 июня 2025 г.

Իմ սիրելի հերոսը․Մոանա


Գոհարիկ Խաչատրյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի հերոս՝ մեկին, ով հիացնում է, ումից սովորում է կամ ոգեշնչվում։ Իմ սիրելի հերոսը Walt Disney Animation Studios-ի կողմից 2016 թվականին արտադրված 3D համակարգչային անիմացիոն մուլտֆիլմից Մոանան է։ Նա ուժեղ, խելացի և քաջ աղջիկ է, ով կարողացավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ փրկելու իր ժողովրդին։

Մոանան ապրում էր մի գեղեցիկ կղզում՝ իր ընտանիքի հետ։ Նրա ժողովուրդը վախենում էր հեռանալ կղզուց, սակայն Մոանան զգում էր, որ իր կոչումն ուրիշ է։ Նա չէր վախենում բաց ծովից և վստահ էր, որ պետք է ճանապարհորդի՝ փրկելու աղետից բնությունը և իր ժողովրդին։ Նա միակն էր, ով համարձակվեց դուրս գալ ծով և պայքարել տարբեր վտանգների դեմ՝ չզիջելով երբեք իր սկզբունքներին։

Մուլտֆիլմի սկզբում Մոանան սովորական աղջիկ է, ով խաղաղ ապրում էր կղզում՝ ընտանիքի և ժողովրդի հետ։ Սակայն նրա ներսում անընդհատ մի ձայն կա, որը նրան կանչում է դեպի ծովը։ Նա զգում է, որ իր առաքելությունը մեծ է, քան պարզապես կղզում ապրելը։ Չնայած, որ նրա հայրն արգելում է դուրս գալ օվկիանոս, Մոանան լսում է իր սրտի ձայնին։ Նա որոշում է մեկնել վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի իր ժողովրդին։

Մոանան հերոս է ոչ միայն նրա համար, որ հաղթահարեց ծովի վտանգները, այլև այն բանի համար, որ երբեք չհրաժարվեց։ Նա չվախեցավ, երբ դժվարություններ հանդիպեց, և անգամ երբ թերահավատ էր իր ուժերի վրա, գտավ հավատ ու շարունակեց պայքարը։ Նրա հավատը, համառությունը և սերը իր ժողովրդի նկատմամբ նրան դարձնում են իմ սիրելի հերոսուհին:

Մոանան ինձ սովորեցնում է, որ մենք բոլորս կարող ենք հերոս լինել մեր կյանքի ճանապարհին, եթե լսենք մեր սրտի ձայնին, հավատանք մեզ և երբեք չհանձնվենք։ Նրա նման մարդիկ ու կերպարներ ոգեշնչում են ինձ երազել, փորձել և առաջ գնալ՝ նույնիսկ ամենաբարդ պահերին։

понедельник, 23 июня 2025 г.

Ո՞վ է լավ մարդը


Էլեն Հակոբյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Լավ մարդ նշանակում է լինել լավ անձնավորություն։ Բայց միշտ չէ, որ լավ մարդը դիմացինի կողմից ստանում է լավ պատասխան։ Լավ մարդ լինել՝ նշանակում է պատվով մարդ լինել, հաճելի, հյուրասեր, դաստիարակված, ոչ թե անպատիվ, անդաստիարակ։

Շատերն են ասում, որ մեր տարիքի երեխաների մեծ մասն անդաստիարակ է։ Որոշ չափով համամիտ եմ։ Պատահում է՝ դպրոցներում աշակերտներն իրենց վատ են պահում, չեն հարգում ուսուցչին։ Պատասխանում են, ոտքերը դնում սեղանին և այլն։

Կա կարծիք, որ նմաններն այդպես էլ մեծանում են, բայց հուսանք՝ շատերը տարիքի հետ կհասկանան իրենց սխալն ու կփոխեն բնավորությունն ու պահվածքը։

Յուրաքանչյուր դաստիարակված անձ ինձ համար լավ մարդ է։


Իմ սիրելի մուլտֆիլմի հերոսը․ Սպունգ Բոբ


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Իմ սիրելի մուլտֆիլմի հերոսը Սպունգ Բոբն է։ Նա դեղին, քառակուսի ձևով ծովային սպունգ է, ով ապրում է օվկիանոսի հատակում՝ Բիկինի Բոտտում անունով քաղաքում։ Նրա տունը անանասի տեսք ունի, և նա շատ ուրախ, աշխատասեր և բարի բնավորություն ունի։ Սպունգ Բոբն աշխատում է Կռաբս Բուրգեր ռեստորանում՝ որպես շեֆ խոհարար։ Նա հատկապես հայտնի է իր պատրաստած համեղ կրաբսբուրգերներով։ Նրա ամենամոտ ընկերը Պատրիկն է՝ մի վարդագույն ծովաստղ, ով ապրում է նրա հարևանությամբ։ Նրանք միասին որսում են մեդուզաներ, խաղում և ծիծաղում։ 

Ես շատ եմ սիրում Սպունգ Բոբին, որովհետև նա միշտ ուրախ է, բարի և օգնում է իր ընկերներին։ Ես նույնիսկ ունեմ Սպունգ Բոբի խաղալիքը, և հիմա էլ պահում եմ այն իմ սենյակում։ Այդ մուլտֆիլմի հերոսը միշտ ժպիտ է պարգևում։


суббота, 7 июня 2025 г.

Երեխաները խաղալու տեղ չունեն..խաղահրապարակների փոխարեն ավտոտնակներ ու բնակելի շենքեր են կառուցում


Արամ Արևշատյան, ԱՀՏ Լրագրության դասարան 

Մանկություն` կյանքի ամենաուրախ ժամանակաշրջան, երբ ես և ուրիշ մանուկներ վայելում են իրենց անհոգ տարիները։ Անհոգը մի փոքր չափազանցություն է։ Ճիշտ է, մենք այնպիսի հոգսեր չունենք, ինչպես մեր ծնողները, բայց մենք էլ մի քանի խնդիրներ ունենք: Երբ դուրս ենք գալիս բակ` բնակիչներից շատերը թույլ չեն տալիս իրենց շենքի կամ տան մոտ խաղալ և կոպիտ ձևով, վիրավորելով  մեզ հեռացնում են այդտեղից։ Պատճառն այն է,  որ խաղահրապարակների փոխարեն ավտոտնակներ ու բնակելի շենքեր են կառուցում և երեխաները խաղալու տեղ չունեն։ Ստիպված խաղում են շենքերի կամ ավտոտնակների մոտ։ Սա շատ մեծ խնդիր է։

пятница, 6 июня 2025 г.

Մարդի՜կ, հոգատար եղեք բնության հանդեպ



 Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սան Էլեն Հակոբյան 

Հաճախ մարդիկ վնասում են բնությանն իրենց արարքներով` աղտոտելով շրջակա միջավայրը` չհասնանալով, եթե բնությունը չլինի, ապա մարդիկ նույնպես չեն լինի։ Անգամ ծառը կամ ծաղիկը չեն ցանկանում ջրել, որը իրենցից խլում է մի քանի վայրկյան։

Եթե գնում ենք բնության գիրկ` <<պիկնիկ>> ենք անում, ապա հետո պարտադիր պետք է մեր հետևից հավաքենք աղբը, սակայն դա հասկանում են քչերը։  Վերջերս նկատեցի, որ գրեթե բոլորը աղբը չեն նետում աղբամանի մեջ , արևածաղիկը կեղևազատում,  թափում են փողոցում, խոտերի մեջ ու ցավոք սրտի նման անկարգություններ նաև կատարում են մեծերը` չգիտակցելով դրա հետևանքը։ Մարդի՜կ, հոգատար եղեք բնության հանդեպ։

воскресенье, 1 июня 2025 г.

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ոչ միայն հիշողություն է, այլև ոգեշնչման վայր


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը մի վայր է, որի մասին վաղուց էի լսել, բայց երբեք չէի եղել։ Ասեմ անկեղծ՝ ես անգամ չէի պատկերացնում, որ այդքան կհուզվեմ ու կտպավորվեմ։


Թանգարանը գտնվում է մի շատ հանգիստ ու հին երևանյան թաղամասում՝ հեռու քաղաքի աղմուկից։ Բակ մտնելուն պես զգացի, որ ներսում մի այլ աշխարհ է։ Ամեն ինչ՝ հին հայկական տան կառուցվածքից մինչև ցուցադրած առարկաները, պահպանում է այն ժամանակների շունչը, երբ ապրել ու ստեղծագործել է Խաչատուր Աբովյանը։ Ինձ համար առանձնապես տպավորիչ էր այն հատվածը, որտեղ ցուցադրված էին նրա ձեռագրերը՝ հատկապես «Վերք Հայաստանի»-ի բնօրինակ էջերը։ Դրանք տեսնելը կարծես կենդանացնում էր Աբովյանի ներկայությունը։

Շատ հետաքրքիր էր նաև նրա նամակների ցուցադրությունը։ Դրանցից որոշները ուղղված էին իր ուսուցիչներին ու ընկերներին, իսկ որոշները՝ իշխանություններին, որոնց միջոցով Աբովյանը փորձում էր բարեփոխումներ առաջարկել։ Այդ ամենը կարդալիս մի նոր հայացքով նայեցի նրան՝ ոչ միայն որպես գրող, այլև որպես մտածող, հասարակական գործիչ ու հայրենասեր մարդ։

Թանգարանում կային նաև շատ հին կենցաղային իրեր, կահույք, հագուստներ, որոնք ներկայացնում էին այդ ժամանակվա հայ կյանքի մանրամասները։ Մտածում էի՝ ինչքան խոր արմատներ ունենք մենք, ի՜նչ հարուստ մշակույթ, ու ի՜նչ կարևոր է այդ ամենը պահպանել ու փոխանցել։


Այս այցելությունից հետո ես իսկապես ավելի հպարտ զգացի ինձ որպես հայ։ Խաչատուր Աբովյանը մեր նոր գրականության հիմնադիրն է, բայց նա նաև նոր մտածողության ու նոր հայի խորհրդանիշն է։ Նրա տուն-թանգարանը ոչ միայն հիշողություն է, այլև ոգեշնչման վայր։

Յուրաքանչյուր մարդ առնվազն մեկ անգամ պետք է այցելի այդ թանգարանը։ Դա այն վայրերից է, որից դուրս ես գալիս ուրիշ մարդ դարձած։

Աշակերտներն ու ուսուցիչները՝ գնահատման նոր կարգի մասին


Էլեն Հակոբյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգն ավելի է բարդացրել աշակերտների և ուսուցիչների աշխատանքը։

Աշակերտների կարծիքով` հայտորոշիչ գնահատումն ունի միայն բացասական կողմեր։ Սովորողը ամեն օր չի ստանում գնահատական և դա էլ հիասթափեցնում է նրան։ Բացի այդ, նվազում է նաև գերազանցիկների թիվը։

Ուսուցիչների կարծիքով՝ հայտորոշիչ գնահատումը բարդացրել է նաև իրենց աշխատանքը, որովհետև գնահատականը որոշում են ամենօրյա բանավոր պատասխանների հիման վրա։  

 «Եթե չափորոշչին տիրապետում ենք ամբողջությամբ, այսինքն ուսուցիչը տիրապետում է չափորոշչի ճիշտ կիրառությանը, ապա դա հեշտացնում է նրա աշխատանքը և ստեղծագործ է դարձնում։ Այսօր նոր չափորոշչի կիրառումը կրթական համակարգ պարտադիր է, որովհետև այն ամբողջությամբ աշակերտի միտքն ավելի ստեղծագործ դարձնելուն է ուղղված»,-մեզ հետ զրույցում ասաց  հանրակրթական դպրոցի ուսուցչուհիներից մեկը։

Շարունակելով գործընկերոջ խոսքը` մեկ այլ ուսուցչուհի նկատեց. 

«Ժամանակներն են փոխվում,  ուսման ձևն էլ է փոխվում։ Այնպես չէ, որ ուսուցիչը գոհ է նոր չափորոշիչներից։ Պետք է երեխաների հոգեբանությունը փոխել` հասկանան, որ  հաճախում են դպրոց գիտելիք ձեռք բերելու, ոչ թե գնահատական ստանալու համար»։

Ուսուցչի խոսքով՝ երեխաների հոգեբանության մեջ խորապես նստած է գնահատական ստանալու այդ միտքն ու նրանք ոգևորվում էին գնահատական ստանալուց և ինչու չէ՝ ցածր գնահատականից էլ նոր դասեր էին քաղում, դատողություններ և հետևություններ անում և ուսումնական պրոցեսը ավելի կազմակերպված էր ընթանում։

 «Հիմա, որ երեխաներն  ամեն օր գնահատական չեն ստանում ու արժանանում են «կեցցես»-ի,  նրանք չեն ոգևորվում ու ծուլանում են։ Երեխան սովոր է, որ գնահատական չի ստանում ու կարող է մատների արանքով նայել, մինչև այս կարծրատիպերը վերանան ու եկող սերունդը հասկանա, որ գիտելիքը կարևոր է դպրոցում ձեռք բերելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։

Ուսուցիչներն անդրադարձան նաև նոր դասագրքերին՝ հայտնելով, որ այդքան էլ վատը չեն, QR-կոդերով են , բայց հարցերի պակաս կա, բովանդակության առումով տեղեկությունները քիչ են։

Հաղորդագրություն

-Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն.Նիկոլայ Մադոյան

Աննա Սահակյան ԱՀՏ Լրագրության դասարան Վերջերս Լրագրության դասարանի հյուրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն էր։  Նա հայտնի երաժիշտ է, մեծ ներդրում...